1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

ՀՖՀՀ պատրաստում է մասնագետներ 4 ֆակուլտետներում.

Իրավաբանական

gestion1
...դատական, վարչական իրավունք

Ֆինանսների

gestion1
…բանկային գործ և ապահովագրություն...

Կառավարման

gestion1
...մենեջմենթ, հաշվապահություն ...

Մարքեթինգի

gestion1
...վաճառք և մարքեթինգ ...

Հայտարարություն

Մեր նոր կայքը հասանելի է հետևյալ հասցեով www.ufar.am

 


Ուսանողական խորհուրդ

Հայաստանում Ֆրանսիական Համալսարան հիմնադրամի ուսանողական խորհուրդը ՀՖՀՀ ուսանողների ներկայացուցչական ինքնակառավարման մարմին է, որի լիազորությունները և գործունեության կարգը համաձայն ՀՀ օրենսդրության սահմանվում է ՀՖՀՀ-ի կանոնադրությամբ և ղեկավար մարմինների որոշումներով:

Ուսանողական խորհրդի կազմը ներկայացնում են ՀՖՀՀ ուսանողներից ընտրված և նշանակված անդամները:

ՈՒսանողական խորհուրդն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց գիտակրթական, ստեղծագործական, բարոյական, ֆիզիկական և հոգևոր զարգացմանը, համագործակցում է ՀՀ և արտերկրի բուհերի, ինչպես նաև կրթական և այլ կազմակերպությունների հետ: ՈՒսանողական խորհուրդը կոորդինացնում է համալսարանի տարածքում գործող ուսանողական ակումբների և միությունների աշխատանքները, կազմակերպում է ուսանողների ազատ ժամանցը, հանգիստը, հնարավորության դեպքում ձգտում է բարելավել նրանց սոցիալական վիճակը, մասնակցում է ուսումնակրթական գործընթացի կազմակերպմանը և վերջինիս արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանը:

ՈՒսանողական խորհուրդն ապահովում է համալսարանում ուսանողական ինքնակառավարման և ուսանողական ինքնավարության գործընթացների ծավալումն ու զարգացումը:

ՈՒսանողական խորհուրդը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:

« ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ » ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Հրաման N°50 - 07.03.2012թ.

Հրաման N°63 - 29.03.2012թ.

Հրաման N°20 - 17.01.2013թ.