• 2026-09-23

Նախաինկուբացիոն ծրագիր 2026-2027

🌱 Քո գաղափարը կարող է դառնալ իրական լուծում։

Եթե ունես բիզնես գաղափար, որը կարող է լուծել որևէ իրական խնդիր և ունի տեխնոլոգիական բաղադրիչ, ՀՖՀՀ Նախաինկուբացիոն ծրագիրը կարող է լինել դրա զարգացման առաջին քայլը։

Ի՞նչ է քեզ սպասվում ծրագրի ընթացքում.

- Մենթորություն՝ փորձառու մասնագետների և ձեռներեցների հետ

- Թեմատիկ սեմինարներ և աշխատարաններ՝ ձեռնարկատիրական մտածողության, մարքեթինգային ռազմավարության, նախագծերի կառավարման, կայուն զարգացման, ԱԲ-ի, ավտոմատացումների և այլ կարևոր թեմաների շուրջ

- Այցեր կազմակերպություններ՝ հանդիպելու հիմնադիրների ու ձեռներեցների հետ

- Նախագծերի ուղղորդում՝ Ձեռնարկատիրության կենտրոնի համակարգողների աջակցությամբ

- Գաղափարի զարգացում և ներկայացում՝ գործնական գիտելիքներ, փորձարկման հնարավորություն և մասնագիտական հետադարձ կապ ստանալու միջոցով

 

Ո՞վ կարող է մասնակցել

Մասնակցելու համար անհրաժեշտ է՝

-  լինել ՀՖՀՀ 2-րդ և ավելի բարձր կուրսի ուսանող

- ունենալ 2-4 հոգանոց թիմ (թիմակիցները կարող են լինել ՀՀ այլ բուհերի ուսանողներ ևս)

- ունենալ նորարարական բիզնես գաղափար, որն առաջարկում է տեխնոլոգիական լուծում՝ ուղղված հետևյալ ոլորտներից մեկին՝

     o Առողջություն և բարեկեցություն

     o Կրթություն և զարգացում

     o Շրջակա միջավայր, կլիմա և կայունություն

     o Բիզնես, նորարարություն և տնտեսական զարգացում

     o Խելացի քաղաքներ և կայուն համայնքներ

     o Կառավարում, քաղաքացիական ներգրավվածություն և ներառում

     o Մշակույթ և ժառանգություն

Մեկնարկ՝ հոկտեմբեր
Տևողություն՝ 5 ամիս

Փետրվարին կայանալիք Pitching Day-ի ընթացքում կընտրվեն լավագույն նախագծերը, որոնք հնարավորություն կունենան ներկայացնելու ՀՖՀՀ-ն Hult Prize-ի միջազգային ստարտափների մրցույթի Ազգային փուլում (Hult Prize-ի մասին ավելին կարող եք իմանալ՝ Hult Prize-ի պաշտոնական կայքում)։

Հետաքրքրե՞ց․ ուրեմն գրանցվի՛ր ՀՖՀՀ Նախաինկուբացիոն ծրագրին։

Գրանցման հղում

Գրանցման վերջնաժամկետ՝ ս․թ․ հոկտեմբերի 4, ժամը 23։59-ն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ տեղերը խիստ սահմանափակ են։

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more