Կրկին հաղթանակած

Հաղթողները
ՀՖՀՀ գիտակների խումբը (կազմը` Զոհրաբ Մինասյան (Առևտուր 3), Ալիսա Գրիգորյան (Իրավաբանական 3), Մելինե Մուրադյան (Կառավարում 3) , Սոկրատ Մխիթարյան (Կառավարում 2), Մհեր Դանիելյան (Կառավարում 2)) ՀՀ Կրթության և գիտության նախարարի բարձր հովանու տակ կազմակերպված, ապրիլի 26-ին և 27-ին տեղի ունեցած ինտելլեկտուալ խաղում, թեժ պայքարում գրավեց առաջին տեղը (12 համալսարանների թիմերի մեջ), այս առթիվ շնորհավորում ենք մեր գիտակներին, ինչպես նաև համալսարանի բոլոր ուսանողներին և պրոֆեսորա-դասախոսական կազմին: Նաև հատուկ շնորհակալություն ՀՖՀՀ դասախոս Կունդրատս Լայմային մրցույթի ժյուրիի կազմում ՀՖՀՀ-ն ներկայացնելու և թիմի շահերը ջերմ պաշտպանելու ու արդար գնահատման համար, ինչպես նաև ՀՖՀՀ Տնօրինության գործերով հավատարմատար Ատկեն Արմենյանին աջակցության համար: Ցանկանում ենք հետագա հաջողություններ մեր գիտակներին:

Հաղթանակ

ՀՖՀՀ գիտակների խումբը (կազմը`Ալիսա Գրիգորյան, Մելինե Մուրադյան, Սոնա Սիմոնյան, Վահագն Բալյան, Աստղիկ Ինջեյան, Աբրահամ Չութիլյան ) մարտի 23-ին Ալիանս Ֆրանսեզի կազմակերպած ինտելեկտուալ խաղում, թեժ պայքարում գրավեց առաջին տեղը (7 համալսարանների թիմեր մեջ): Այս առթիվ շնորհավորում ենք մեր գիտակներին, ինչպես նաև համալսարանի բոլոր ուսանողներին և պրոֆոսորա-դասախոսական կազմին: Ցանկանում ենք հետագա հաջողություններ մեր գիտակներին:

Նոր հաջողություն

AUA
JMC ուսանողական հասարակական կազմակերպության նոր վեբ կայքը ՀԱՀ-ի կազմակերպած մրցույթում ունեցավ աննախադեպ հաջողություն` գրավելով 4-րդ մրցանակային տեղը և ևս մեկ անգամ ապացուցելով, որ ՀՖՀՀ-ի ուսանողները միայն իրենց մասնագիտության մեջ չեն լավագույնները: Այս առթիվ շնորհավորում ենք ՀՖՀՀ պրոֆեսորա-դասախոսական ողջ կազմին, բոլոր ուսանողներին և հատկապես կայքի ստեղծող` JMC ուսանողական հասարակական կազմակերպության փոխնախագահ Հայկ Վարդանյանին, ՀՖՀՀ ինֆորմատիկայի դասախոս Իրինա Պողոսյանին տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև JMC ուսանողական հասարակական կազմակերպության Արտաքին կապերի պատասխանատու Զոհրաբ Մինասյանին բովանդակային աջակցության համար:

Անցած ճանապարհը

Համագործակցություն Հայաստան 2020-ի հետ
"JMC" ուսանողական հասարակական կազմակերպությունը, չնայած իր կարճատև գոյությանը, արդեն կայացել է և իր շուրջը հավաքել շատ համախոհներ:

Կազմակերպությունը 2002 թվականի դեկտեմբեր ամսին հրապարակել է ’’ACT’ECO’’ ամսագիրը, որը հանդիսանում է "JMC" ուսանողական հասարակական կազմակերպության պաշտոնական պարբերականը: Վերջինս ներկայացնում է Հայաստանի տնտեսական անցուդարձը:

ՀՀ - ում Ֆրանսիական դեսպանատան հովանու ներքո և Կոտայք գարեջրի գործարանի աջակցությամբ իրականացրել է էլեկտրոնային երաժշտության երեկոյի կազմակերպման աշխատանքները:

Լիոն քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի ուսումնական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պատվերով իրականացրել է աշխատանքային շուկայի ուսումնասիրություն` հետազոտելով մոտ 200 կազմակերպություններ:

2004թ. մարտի 2-ին Մարսելում "Ժի-Էմ-Սի" նախագահ Արմեն Արսենյանը կնքել է համագործակցության պայմանագիր Marketing Mռditerranné կազմակերպության հետ:

Բանավեճ-հանդիպում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ

Թեժ քննարկում
2005 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցավ բանավեճ-հանդիպում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Բանախոսներն էին Հայաստան 2020 ծրագրի տնօրեն պրն Արտաշես Ղազախեցյանը, ՀՀ ԱՎԾ պետի օգնական պրն Ա.Աղազարյանը, ՀՀ Ֆինանսների փոխնախարար պրն Դ.Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվեցին սահմանների բացման առավելությունները, ինչպես նաև հնարավոր վտանգները: Մասնավորապես սահմանների բացումը դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանզի կկրճատվեն արտահանվող ապրանքների տրանսպորտային ծախսերը, հետևաբար և կխթանվի արտահանումը: Մյուս կողմից կհեշտանա թուրքական ապրանքների ներմուծումը, որը վտանգ է ներկայացնում տեղական արտադրողի հետ մրցակցության տեսանկյունից: Աշխույժ բանավեճի արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ կարճ ժամանակահատվածի վրա սահմանների բացումը կարող է ՀՀ-ին բերել տնտեսական վնասներ, իսկ երկար ժամանակահատվածի վրա դա միայն առավելություն է… Սակայն պետք է պատրաստ լինել որպեսզի հնարավոր վնասները նվազեցվեն…

Հանրային կարծիքի հարցում`հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ

Հայաստան 2020 ծրագիրը Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ համատեղ Երևանի փողոցներում անց է կացրել հանրային կարծիքի հարցում:
Հարցումը ներկայացնում է հասարակության կարծիքը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում սոցիալ-տնտեսական և քաղաքական հետևանքների վերաբերյալ:

Հանդիպում նվիրված ՏՏ ոլորտին

Հանդիպմանը մասնակցում էին Arminco ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սախյանը, Հայաստան 2020 ծրագրի տնօրեն Արտաշես Ղազախեցյանը և Հայաստան 2020 ծրագրի փորձագետները:
Հանդիպման շրջանակներում քննարկվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը և առկա խնդիրները Հայաստանում: Հայաստանը այն երկներից է, որը գիտական հզոր պոտենցիալ ունի ՏՏ ոլորտի զարգացման համար: Այս ճյուղը առաջնային նշանակություն ունի և կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրի ամբողջ տնտեսության բարգավաճման համար: Չնայած ՏՏ պետական խորհրդի գործունեության շնորհիվ շատ խնդիրներ լուծվել են, այդուհանդերձ դեռևս կան շատ խնդիրներ, որոնք խոչընդոտում են նրա ամբողջական զարգացմանը և ընձեռնված հնարավորությունների լիարժեք օգտագործմանը: Բացակայում է հայկական տառատեսակների համար համընդհանուր ընդունելի կոդավորման ստանդարտը, գոյություն ունեն լեզվի արգելքներ…