Ի՞ՆՉՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՀՖՀՀ-Ն ԵԶԱԿԻ
  • ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ

    Բարեվարքության արժեքը ՀՖՀՀ-ի հիմնադրման հիմքում է եղել։ Համալսարանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեվարքության մշակույթի ձևավորմանը,ինչպես մանկավարժական և վարչական գործընթացներում, այնպես էլ ուսանողների շրջանում։ Անկողմնակալ գնահատումը, քննությունների վերահսկումը և կարգապահության պահպանումը համալսարանի գործունեության բաղկացուցիչ մասերն են։

    Բարեվարքությունն ավելի կարևոր է այն պատճառով, որ ուսանողներն այն յուրացնում են և դառնում դրա կրողը իրենց համալսարանական և մասնագիտական կյանքում։ Համալսարանի կամքն է բարեվարքության այս արժեքը կիրառել հստակ գործողություններում։

    Դրա շրջանակներում է ՀՖՀՀ-ն իրականացրել Զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագիրը, ինչպես նաև Ծառայությունից վերադարձած ուսանողների` դեպի հաջողություն վերաինտեգրման ծրագիրը։

  • ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶԱՑԻԱ

    ՀՖՀՀ-ն տարբերակող տարրերից մեկը պրոֆեսիոնալիզացիան է։ Շրջանավարտների ընդամենը 4%-ն է այժմ աշխատանք փնտրում։ Շրջանավարտների՝աշխատանքով ապահովված լինելու բարձր ցուցանիշի հասնելու համար համալսարանը ուսումնասիրում է աշխատաշուկայի պահանջները և պարբերաբար թարմացնում իր ծրագրերն ու դասավանդման մեթոդները։ Տեսական և գործնական ուսուցման համատեղումը ՀՖՀՀ-ում նույնպես նպաստում է շրջանավարտների արագ ինտեգրմանը աշխատաշուկայում։ Մասնագիտական պրակտիկաները Հայաստանում և արտասահմանում, խմբային նախագծերը, իրավիճակային խնդիրները և տարբեր ոլորտների մասնագետ դասախոսների դասախոսությունները ՀՖՀՀ-ում ուսումնառության ողջ ընթացքում նախապատրաստում են ուսանողներին աշխատաշուկա մուտք գործելուն։ Համալսարանն ունի նաև աշխատակիցներ, ովքեր աջակցում են ուսանողներին իրենց անձնային և մասնագիտական նախագծերում, մասնակցում խմբային սեմինարներին և անհատական հարցազրույցներին օգնելու համար նրանց յուրացնել աշխատանքի որոնման համար անհրաժեշտ տեխնիկաները։

     

    ՀՖՀՀ-ի այս առանձնահատկությունն ավելի ցայտուն դարձնելու նպատակով վերջերս ստեղծվել է «Աքսելերատոր 28»-ը, որպեսզի ուսանողներին ձեռնարկություն ստեղծելու համար անհրաժեշտ աջակցություն տրամադրվի։

     Ներբեռնել "Մասնագիտական ներգրավվածության մասին 2024թ․-ի հարցում" բրոշյուրը

     Ներբեռնել "Մասնագիտական ներգրավվածության մասին 2023թ․-ի հարցում" բրոշյուրը 

  • ԴՈՒՌ ԴԵՊԻ ՄԵԾ ԱՇԽԱՐՀ

    ՀՖՀՀ-ն տարբերակող մեկ այլ տարր է Եվրոպայի և աշխարհի հետ կապը, որ համալսարանը ստեղծում է իր ուսանողների համար։ Ստանալով կրկնակի դիպլոմ՝ ֆրանսիական (եվրոպական) և հայկական, ձեռք բերելով միջազգային գիտելիքներ և հաճախակի կապի մեջ լինելով օտարերկրացի դասախոսների հետ` ՀՖՀՀ-ի ուսանողներն օգտվում են միջազգային ուժեղ կապերից և մուտք են գործում եվրոպական իրականություն։ Միջազգային զարգացումը գալիս է նաև այն կապերից, որ ՀՖՀՀ-ն ունի ֆրանկոֆոն երկրներին միավորող տարբեր կառույցների հետ, ինչպիսիք են OIF-ը (Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն), AUF-ը (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն), տարածքային համայնքները, ֆրանկոֆոն գործակալությունները և այլն։

     

    ՀՖՀՀ-ի և իր գործընկեր համալսարանների միջև ամուր հարաբերություններն ամրապնդում են ՀՖՀՀ-ի դերը՝ որպես իսկական դուռ դեպի աշխարհ։

     

    Այս առանձնացնող տարրը հիմնված է նաև օտար լեզուների ուսուցման վրա, օրինակ՝ ֆրանսերեն և անգլերեն։ ՀՖՀՀ-ն հատուկ ուշադրություն է հատկացնում ֆրանկոֆոնիայի զարգացմանը իր ուսանողների շրջանում և առհասարակ երկրում։

  • ԿԱՆԱՆՑ ՎԵՐՆԱԽԱՎԻ ԿՐԹՈՒՄ

    ՀՖՀՀ-ի ուսանողների 73,6%-ն իգական սեռի է, ինչի շնորհիվ էլ ՀՖՀՀ-ն նպաստում է Հայաստանում կանանց վերնախավի ձևավորմանը։ Եթե ազգային մակարդակում կանանց ու տղամարդկանց այսպիսի համամասնությունը բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես՝ մագիստրատուրայում, սովորական է, ապա միջազգային մակարդակում այս փաստը բավականին յուրահատուկ է` հատկապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ Կանանց ակտիվ ներկայությունը նաև ակնհայտ է «Աքսելերատոր 28» ծրագրում, որում ներգրավված ձեռնարկատերերի 70%-ն իգական սեռի է։ Ուսանողուհիները նաև իգական սեռի շրջանավարտների բազմաթիվ օրինակներ ունեն իրենց առջև, որոնք կանացի հաջողության վառ օրինակներ են՝ ղեկավարներ և սեփական ձեռնարկությունները ստեղծողներ։

     

    Լինելով կանանց վերնախավի ձևավորման կենտրոն՝ ՀՖՀՀ-ն 2020թ. մշակել է մի ծրագիր՝ Ֆրանկոֆոն կարիերայի թվային կամպուս (Campus Digital des Carrières Francophones), որը նպատակ ունի աջակցելու ղեկավար կամ պաշտոնյա կանանց իրենց կարիերան կառավարելու գործում։

     

    ՀՖՀՀ-ի իգական սեռի շրջանավարտներին արժևորելու միջոցառումները շարունակական բնույթ են կրում, ինչպես օրինակ՝ «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառումը, որը կազմակերպվել է 2021թ.-ին։ Շրջանավարտների հետ ստեղծվել է նաև միություն՝ «Ղեկավար կանայք» անվանումով։

ՀՖՀՀ-Ն ՇՆՈՐՀՈՒՄ Է 2 ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ (ԵՎՐՈՊԱԿԱՆ)

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը (UJML) ՀՖՀՀ-ի պատմական ակադեմիական գործընկերն է։ Վերջինիս ներդրումը ՀՖՀՀ-ի՝ տեղական և միջազգային ասպարեզներում ճանաչման գործում հսկայական է։ Ավելի քան 20 տարի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն աջակցում և զարգացման ճանապարհին ուղեկցում է ՀՖՀՀ-ին դեպի միջազգային չափորոշիչներ։ Այն հաճախ անվանում են ՀՖՀՀ-ի Մայր բուհ։

2018թ. սկսած` ՀՖՀՀ-ն համագործակցում է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բացման շրջանակում։