Զորեղացած իր 25-ամյա փորձով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կերտել է հավակնոտ կրթական ծրագիր, որը հիմնված է Ժան-Մուլեն Լիոն 3 և Թուլուզի հայտնի ֆրանսիական համալսարանների ծրագրերի վրա: Այս համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ-ի ուսանողները ստանում երկու՝ ֆրանսիական և հայկական դիպլոմներ։ ՀՖՀՀ-ի շրջանավարտները ֆրանկոֆոն են, բազմալեզու, նրանք իրենց ոլորտի փորձառու մասնագետներ են, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ձեռնարկությունների և վարչական կառույցների բարձր օղակներում, ստեղծում են սեփական ձեռնարկությունը կամ ընտրում են ակադեմիական գործունեությունը։
Հոգաբարձուների խորհուրդը, լինելով վարչական և վերահսկողական բարձրագույն մարմին, իրականացնում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կառավարումը` համաձայն իր կանոնադրական լիազորությունների։ Հոգաբարձուների խորհուրդը բաղկացածէ Ֆրանսիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանիներկայացուցիչներից, ասոցիատիվ և մասնավոր սեկտորների ներկայացուցիչներից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են տարին 2 անգամ։
Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացնում է ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզին։
Տնօրինության կոմիտեն կազմված է ռեկտորից, պրոռեկտորից, վարչաֆինանսական տնօրենից, ուսումնական գծով տնօրենից։ Տնօրինության կոմիտեի նիստերը գումարվում են կանոնավոր կերպով։
- Ֆինանսական հաշվետվություն 2024
- Ֆինանսական հաշվետվություն 2023 (ՀԱՅ)
- Գործունեության հաշվետվություն 2021-2022 (ՖՐ)
- Ֆինանսական հաշվետվություն 2022 (ՀԱՅ)
- Գործունեության հաշվետվություն 2020-2021 (ՖՐ)
- Գործունեության հաշվետվություն 2019 (ՀԱՅ)
- Գործունեության հաշվետվություն 2018 (ՖՐ)
- Գործունեության հաշվետվություն 2019 (ՖՐ)
Հոգաբարձուների խորհրդի անդամներ
-
Ֆրանսիայի Հանրապետության կառավարություն
-
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
-
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
-
Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն կրթության ու գիտության և նորարարության նախարարություն
-
Ժան Մուլեն Լիոն 3 hամալսարան
-
Հայկական բարեգործական ընդհանուր միություն - Հայաստան
-
Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետի տեղակալ
-
«Ակբա բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն
-
TK@Partners ընկերության տնօրեն/ կառավարման գործընկեր
-
SoftConstruct ընկերության գործադիր տնօրենի տեղակալ