Հնարավորությունների աշխարհ
  • 2025

    Դիմորդի ուղեցույց

  • Ընդունելություն 2025

    2025-2026 ուստարվա ընդունելության մրցույթի դիմումները կընդունվեն 2025թ․-ի մարտի 3-ից մայիսի 31-ը։

    2025-2026 ուստարվա բակալավրի ընդունելության կանոնակարգ

  • Քննություններ

    Յուրաքանչյուր ֆակուլտետի համար ընդունելության քննությունները հետևյալն են․

    • Իրավագիտության ֆակուլտետ՝ հասարակագիտություն, հայոց լեզու

    • Մարքեթինգի, կառավարման և ֆինանսների ֆակուլտետներ՝ մաթեմատիկա, օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն) կամ հայոց լեզու

    • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ՝ խորացված մաթեմատիկա, օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն)

  • ուսման վարձեր 2025-2026

    Իրավագիտության, կառավարման, ֆինանսների և մարքեթինգի ֆակուլտետներ

    1-ին կուրս - 1 000 000 դրամ

    2-րդ կուրս - 1 035 000 դրամ

    3-րդ կուրս - 1 050 000 դրամ

    4-րդ կուրս - 1 100 000 դրամ

     

    Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

    1-րդ կուրս - 1 120 000 դրամ

    2-րդ կուրս - 1 150 000 դրամ

    3-րդ կուրս - 1 200 000 դրամ

    4-րդ կուրս - 1 250 000 դրամ

     

    ՀՖՀՀ-ում գործում է ակադեմիական կրթաթոշակների տրամադրման համակարգ լավագույն ուսանողների համար և սոցիալական օգնության համակարգ՝ ըստ որոշակի սոցիալական չափանիշների։ 

  • Ընդունելության հայտ

    Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը առցանց՝ հետևյալ հղումով․ https://bureau.ufar.am։ 2025-2026 ուստարվա համար գրանցման հղումը հասանելի կլինի 2025թ․-ի մարտի 3-ից մայիսի 31-ը։

    Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․

    - լրիվ միջնակարգ կրթության վկայականի լուսածրված (սկանավորված) տարբերակը կամ տեղեկանք դպրոցից 12-րդ դասարանում սովորելու վերաբերյալ,

    - անձնագրի կամ նույնականացման քարտի լուսածրված (սկանավորված) տարբերակը, (ծննդյան վկայականի պատճենը չի ընդունվում,

    - 3x4 չափի մեկ պաշտոնական ոճի լուսանկար (միայն JPG ձևաչափով),

    - ՀՀ քաղաքացիների համար կցագրման վկայականի կամ զինգրքույկի լուսածրված (սկանավորված) տարբերակը,

    - գործերի ընդունման համար կատարված վճարման անդորրագիրը (7500 դրամ)․ հնարավոր է նաև հայտը լրացնելու ժամանակ վճարումը կատարել առցանց։

    Վճարման համար տվյալներ․

    Ստացող - "Հայաստանում ֆրանսիական համալսարան"
    Հասցե - ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10
    ՀՎՀՀ 01002296
    Վճարման նպատակը ՝ Ընդունելություն  – դիմորդի Ազգանուն Անուն Հայրանուն
    Բանկ - "ԱԿԲԱ ԲԱՆԿ" ԲԲԸ
    Հ/Հ 220303350015000

    - առկայության դեպքում 2024-2025 ուստարվա ՀՖՀՀ-ի Licence/բակալավրիատ ընդունելության կանոնակարգի 2.1.7 և 2.1.10. կետերով սահմանված դիպլոմների/վկայականների լուսածրված (սկանավորված) տարբերակը:

  • Վահե Միրզոյան Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

    Ընտրելով ՀՖՀՀ-ն՝ մեկ քայլ ավելի եմ մոտենում իմ երազանքին։ Ինֆորմատիկայի ֆակուլտետում ուսանելն ինձ հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու ոլորտի նրբությունները և դրան զուգահեռ զարգացնելու լեզվական հմտությունները:

  • Լուսինե Մեսրոբյան Մարքեթինգի ֆակուլտետ, 3-րդ կուրս

    ՀՖՀՀ-ն համալսարան է, որտեղ կարող ես ձեռք բերել հրաշալի ընկերներ, ունենալ հագեցած և հետաքրքիր առօրյա և, որ ամենակարևորն է, սովորել։ Այստեղ սովորելով՝ մենք զարգացնում ենք ստեղծագործական միտքը, տվյալների վերլուծության, նախագծերի կառավարման և հաղորդակցման հմտությունները, որոնք կարևոր են մարքեթինգի ցանկացած ճյուղում հաջողելու համար և կիրառելի են մի շարք այլ ոլորտներում:

  • Աննա Պետրոսյան Ֆինանսների ֆակուլտետ, 4-րդ կուրս

    ՀՖՀՀ-ն ինձ մշտապես առաջ մղող և ոգեշնչող ուժն է։ ՀՖՀՀ-ի ֆինանսների ֆակուլտետում ուսանելը մեծ հնարավորություն է բացահայտելու բիզնես աշխարհը։

  • Տեղեկատվություն թեստերի մասին

    ՀՖՀՀ-ի ընդունելության քննությունները հիմնվում են հանրակրթական դպրոցի ծրագրերի վրա։

    - Հայոց լեզու և օտար լեզու՝ հանրակրթական դպրոցի ծրագիր։
    - Հասարակագիտություն՝ հանրակրթական հիմնական դպրոցի 9-րդ (Եր․, Զանգակ, 2018 հրատ․), 10-րդ (Եր., Տիգրան Մեծ, 2009 հրատ․, 2014 հրատ․, Բաժին 2․ «Բարոյագիտություն») և 11-րդ (Եր․, Տիգրան Մեծ, 2022 հրատ․) դասարանների դասագրքեր։

    - Մաթեմատիկա՝ հանրակրթական դպրոցի ծրագիր՝ բացառությամբ "Տարածաչափություն", "Միացությունների տեսություն" և "Երկրաչափական ասույթներ" թեմաների:
    - Մաթեմատիկա ԻԿՄ՝ հանրակրթական դպրոցի ծրագիր՝ բացառությամբ "Երկրաչափական ասույթներ" թեմայի։
    Մաթեմատիկայի քննության ժամանակ տրամադրվող բանաձևեր
    Մաթեմատիկայի քննության ուղեցույց

    Այն դիմորդները, ովքեր ունեն հետևյալ վկայականները․

    • DELF B1 ou DELF Junior B1;

    • IELTS Academic, TOEFL, Cambridge Assessment English FCE, BEC Vantage, BEC Higher, CAE, CPE*;

    • GOETHE-ZERTIFIKAT B1, TELC Deutsch B1, DSD 1 B1 մակարդակ, DSD1 PRO B1 մակարդակ, Test DaF (TDN 4);

    հնարավորություն ունեն հեշտացված կարգով՝ առանց օտար լեզվի քննության, ընդունվելու ՀՖՀՀ:
    Մանրամասները հասանելի են բակալավրիատի ընդունելության կանոնակարգում։

    *IELTS, TOEFL վկայականները վավեր են ստացման ամսաթվից 2 տարվա ընթացքում։