• Ֆինանսների ֆակուլտետը նպատակ ունի պատրաստել բանիմաց մասնագետներ և քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության շարժիչ ուժեր։ Այն կոչված է լինելու էթիկական ուրույն մտածելակերպ ունեցող անձինք ձևավորելու մի վայր։ Այսպիսով, այդ նպատակը ենթադրում է մի իրական համալսարանական հաստատություն, որը պարտավորվում է դառնալ ակադեմիական այնպիսի արժեքների կրողը, ինչպիսին են մտավոր ազատությունն ու ինստիտուցիոնալ անկախությունը։

    ՀՖՀՀ-ի ֆինանսների ֆակուլտետը հիմնվել է 2014թ․-ին. այն ավելի երիտասարդ է, քան այս հաստատության առաջին երեք ֆակուլտետները՝ իրավագիտություն, կառավարում, մարքեթինգ։ ՀՖՀՀ-ի ֆինանսների ֆակուլտետում ուսանել նշանակում է ավարտելուց հետո ունենալ այնպիսի գործատուներ, ինչպիսին են բանկերը, հայկական և միջազգային ֆինանսական կազմակերպությունները, քանզի զինված կլինեք ամուր և հիմնարար գիտելիքներով իրենց ոլորտների մասնագետներ հանդիսացող դասախոսների շնորհիվ։

  • Ծրագրի նպատակները

    ·       Տալ ֆինանսների և տնտեսագիտության ոլորտում խորացված տեսական գիտելիքներ,

    ·       Պատրաստել տեսական և պրակտիկ ոլորտների մասնագետներ, որոնք մասնագիտացած կլինեն որպես տնտեսագետներ, ֆինանսական պատասխանատուներ, բանկային  և ապահովագրական մասնագետներ,

    ·       Ուսանողներին փոխանցել մասնագիտական հմտություններ՝ հայաստանյան և ֆրանսիական բանկերում, ապահովագրական ընկերություններում և այլ ֆինանսական կառույցներում աշխատելու համար,

    ·       Ուսանողներին մոտիվացնել ուսումը շարունակելու և ակադեմիական ու գործնական հետազոտություններ իրականացնելու գործում։

  • Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում

    -Ֆինանսական մենեջեր

    -Հաշվապահ

    -Աուդիտոր

    -Ֆինանսական վերլուծաբան

    -Վիճակագիր-տնտեսագետ վերլուծաբան

    Դիպլոմներ

    Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։

  • Կրթության կազմակերպում

    Ֆինանսների բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։ 

    Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 26-շաբաթյա պրակտիկա, որից 7 շաբաթը լրիվ դրույքով, իսկ մնացածը՝ ոչ լրիվ դրույքով։ Պրակտիկան պետք է իրականացվի Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։

    Դասավանդման լեզուներ․

    1-ին և 2-րդ կուրսեր՝ հայերեն,

    3-րդ և 4-րդ կուրսեր՝ հայերեն և ֆրանսերեն:

    • 2024-2025 Ուսումնական պլաններ
    • Այցելել կայք
    • Լինել Ժան Մուլեն Լիոն 3
      համալսարանի ուսանող՝
      սովորելով ՀՖՀՀ-ում

Ունե՞ք հարցեր
Ֆակուլտետի վարչական պատասխանատու՝ ap_finance@ufar.am +37498279674

Նորություններ