-
Ծրագրի նպատակները․
Տալ հիմնարար և խորացված գիտելիքներ ու հմտություններ մարքեթինգի, վաճառքի, կառավարման, որոշումների կայացման ոլորտներում, որոնք կհամապատասխանեն ազգային և միջազգային մասնագետների չափանիշներին,
Համատեղել տեսական և գործնական գիտելիքները դասավանդման ընթացքում,
Նպաստել որակյալ պրոֆեսիոնալիզացիային՝ դասավանդման գործընթացում ընդգրկելով առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների։
-
Աշխատանքային հեռանկարներ․
· Կազմակերպության/ընկերության ղեկավար,
· Կոմերցիոն տնօրեն,
· Մարքեթինգի/վաճառքի տնօրեն,
· Գովազդային գործակալության տնօրեն,
· Միջազգային առևտրի պատասխանատու,
· Հանրային կապերի (PR) մենեջեր,
· Բրենդ մենեջեր,
· Նախագծերի ղեկավար,
· Մերչենդայզեր,
· Բիզնես վերլուծաբան,
· Վաճառքի, գովազդի, մարքեթինգի, լոգիստիկայի, գնումների մասնագետ։
-
Դիպլոմներ
Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։