• Ուսումնասիրել իրավունք նախ նշանակում է ուսումնասիրել հասարակությունը, ուսումնասիրել հասարակական կյանքը կարգավորող կանոնների ամբողջությունը՝ վերլուծելով դրանց մեխանիզմները թե՛ ազգային, թե՛ միջազգային տեսանկյուններից։ ՀՖՀՀ-ում իրավաբանության մասնագիտությունը ձեզ հղկում է մեթոդապես, զարգացնում ձեր վերլուծական մտածողությունը, տալիս հնարավորություն ունենալու իդեալական պրոֆիլ տարբեր ղեկավար պաշտոնների համար և ձեր առջև բազմաթիվ հորիզոններ է բացում։

    ՀՖՀՀ-ում իրավաբանության բակալավրիատում սովորելը հավասարազոր է դեպի ապագա նայելուն։ Ինչու՞։ Որովհետև դա հավասարազոր է ապագա մասնագիտացման համար անհրաժեշտ հիմնարար հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ունենալուն։ Դա տեղի է ունենում տեխնիկայի տիրապետմամբ (ծանոթ լինել բառապաշարին, կիրառել մեթոդը, համակարգել դատողությունը) և կայուն իրավական մշակույթի ձեռքբերմամբ, որը ներառում է իրավունքի բոլոր բնագավառները։

  • Ծրագրի նպատակները

    Տալ հիմնարար և ամուր գիտելիքներ հայկական հանրային, մասնավոր իրավունքի, միջազգային իրավունքի, իսկ երրորդ կուրսից սկսած՝ ֆրանսիական իրավունքի վերաբերյալ,

    Նպաստել իրավաբանական հետազոտություններ գրելու մեթոդաբանության և բանավոր պաշտպանության ասիմիլացիային՝ ուսուցման պրակտիկ ձևի շնորհիվ,

    Հնարավորություն տալ ձեռք բերելու մասնագիտության կիրառման առումով լրացուցիչ հմտություններ, մասնավորապես՝ անգլերեն և համակարգչային գործիքների կիրառում։

     

     

  • Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում

    Իրավաբանական և դատաիրավական մասնագիտություններ՝ փաստաբան, նոտար, դատավոր (համապատասխան մրցույթներ անցնելուց հետո),

    Իրավախորհրդատվություն իրավաբան կազմակերպությունում, բանկում, ապահովագրական ընկերությունում, ՀԿ-ում,

    Վարչական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, դատարան

    Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայություններ

    Իրավաբանական հետազոտություններ, դասավանդում

  • Դիպլոմներ

    Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։

    Իրավագիտության բակալավր - ուսպլաններ

    • 2025-2026 Ուսումնական պլաններ
    • Այցելել կայք
    • Լինել Ժան Մուլեն Լիոն 3
      համալսարանի ուսանող՝
      սովորելով ՀՖՀՀ-ում

Ունե՞ք հարցեր
Ֆակուլտետի վարչական պատասխանատու՝ ap_droit@ufar.am +37498279671

Նորություններ

    • 2026-06-26

    Իրական բիզնես լուծումներ՝ մարքեթինգի ուսանողների կողմից․ ամփոփվեց «Մարնիկ» ընկերության հետ իրականացված PBL նախագիծը

    Կարդալ ավելին
    • 2026-06-02

    ՀՖՀՀ ուսանողներն արժանացել են գերմանական կրթաթոշակների

    Կարդալ ավելին
    • 2026-05-24

    Մեկ ծառ, մեկ կյանք. ծառատունկ Արփի լճի տարածքում

    Կարդալ ավելին
    • 2026-05-20

    Նորարար համագործակցություն Երևանի ԾԻԳ-ի և ՀՖՀՀ-ի միջև

    Կարդալ ավելին
    • 2026-05-13

    Erasmus+ շարժունության կրթաթոշակների մրցույթ

    Կարդալ ավելին
    • 2026-05-12

    ՀՖՀՀ-ն` «Ֆրանսերենի տարածման մրցանակ» 2026-ի դափնեկիր

    Կարդալ ավելին
    • 2026-05-04

    ՀՖՀՀ թիմը հաղթել է ցեղասպանության թեմայով մրցույթում

    Կարդալ ավելին
    • 2026-05-02

    Փայլուն արդյունք աշխատանքային իրավունքում

    Կարդալ ավելին
    • 2026-04-25

    Փորձնական քննություններ 2026 - պատասխաններ

    Կարդալ ավելին
    • 2026-04-23

    ՀՖՀՀ-ն BMICCC միջազգային մրցույթում

    Կարդալ ավելին
    • 2026-04-19

    Զարգացրեք Ձեր ձեռնարկատիրական գաղափարները

    Կարդալ ավելին
    • 2026-04-15

    Փորձնական քննությունների ժամանակացույց 2026

    Կարդալ ավելին