-
ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական։
-
Այո։ Եվրոպական/ֆրանսիական և հայաստանյան կրկնակի դիպլոմը ՀՖՀՀ-ի տարբերակիչ առավելություններից է։ Մեր դիպլոմը ճանաչված է ոչ միայն ամբողջ Եվրոպայում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Ունենք դեպքեր, երբ ՀՖՀՀ-ի բակալավրի շրջանավարտները հետագայում շարունակել են ուսումը Harvard, Oxford, McGill, Cambridge համալսարաններում։
-
Ոչ։ 2025թ․-ին ընդունվողների 90%-ից ավելին ֆրանսերեն չգիտեր․ 4 տարի անց նրանք կունենան ֆրանսերենի B2 մակարդակ։
-
Ոչ։ ՀՖՀՀ-ում գործում է միայն առկա ուսուցման համակարգ։
-
Ոչ։ ՀՖՀՀ-ում կազմակերպվում են առանձին ընդունելության քննություններ՝ դպրոցական ծրագրի հիման վրա։
-
Հնարավոր է։ Վճարման ժամանակացույց ձեռք բերելու համար պետք է դիմել հաշվապահություն (102 սենյակ)։
-
Այո։ Նախապատրաստական դասընթացներին գրանցված լինելը պարտադիր չէ փորձնական քննություններին մասնակցելու համար։
-
Աշխատանքի տեղավորմանն աջակցելը ՀՖՀՀ-ի առաջնահերթություններից է։ Վերջին հարցման տվյալներով շրջանավարտների 3%-ն է միայն ակտիվ աշխատանք փնտրում։
-
Այո։ ՀՖՀՀ-ում գործում է ակադեմիական կրթաթոշակների տրամադրման համակարգ լավագույն ուսանողների համար և սոցիալական օգնության համակարգ՝ ըստ որոշակի սոցիալական չափանիշների։
-
Ոչ։ ՀՖՀՀ-ն չունի քոլեջ, սակայն ունի նախապատրաստական դասընթացներ, որոնց կարելի է մասնակցել ավարտական դասարաններում՝ դպրոցի դասերին զուգահեռ։
-
Բոլոր դիմորդները՝ անկախ նրանից՝ մասնակցե՞լ են նախապատրաստական դասընթացներին, թե ոչ, հանձնում են նույն քննությունները։ Ընդունելության պայմանները բոլորի համար նույնն են։
-
ՀՖՀՀ-ն ունի միջպետական համալսարանի կարգավիճակ։
-
- - Իրավագիտություն՝ հասարակագիտություն, հայոց լեզու
- - Մարքեթինգ, կառավարման, ֆինանսների ֆակուլտետներ՝ մաթեմատիկա, օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն) կամ հայոց լեզու
- - Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՝ խորացված մաթեմատիկա, օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն)
-
Այո։ Ամեն տարվա անցողիկ միավորներն ու դրանց փոխադրման մասին ինֆորմացիան հասանելի է բակալավրի ընդունելության բաժնում տեղադրված կանոնակարգում։
-
ՀՖՀՀ կայքում՝ այս https://ufar.am/admission/bachelors էջի ներքևի հատվածում, հասանելի են բոլոր առարկաների թեստերի նմուշները։
-
Դիմումները ընդունվում են միայն առցանց։ Հետևյալ հղմամբ կգտնեք անհրաժեշտ տեղեկատվությունը․ https://ufar.am/admission/preparatory/courses։
-
Կարող եք դիմել նախապատրաստական դասընթացների բաժին՝ զանգահարելով +374 98 27 96 72 հեռախոսահամարով կամ գրելով cp@ufar.am էլ․ հասցեին։
-
Մարքեթինգի և ֆինանսների մագիստրոսական ծրագրերով հետաքրքրված այն դիմորդները, ովքեր չունեն համապատասխան կրթություն կամ փորձ, կարող են օգտվել մասնագիտական անհատական հետագծի կազմման առաջարկից։ Այն ենթադրում է դիմորդների ստացած կրթության և աշխատանքային փորձի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում մասնագիտական առարկաներից լրացուցիչ դասընթացների կազմակերպում։ Դասընթացների ավարտին դիմորդին տրամադրվում է տեղեկանք-վկայագիր։ Մասնագիտական դասընթացների վերաբերյալ մանրամասների համար կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել master_admission@ufar.am էլհասցեին։
Մյուս ծրագրերի դեպքում անհրաժեշտ կրթության և փորձի մասին կարող եք կարդալ այստեղ՝ https://ufar.am/admission/masters
-
Բոլոր դիմորդները (ինչպես ՀՖՀՀ շրջանավարտներ, այնպես էլ արտաքին) պետք է հայտերն ուղարկեն էլեկտրոնային տարբերակով՝ master_admission@ufar.am հասցեին՝ հրապարակված ժամկետների ընթացում։ Հայտերը հասանելի են ՀՖՀՀ կայքում՝ ըստ ծրագրի և դիմորդի կարգավիճակի։
-
Այո, սակայն դա կախված է դասացուցակի համատեղելիությունից։ ՀՖՀՀ-ում գործում է առկա ուսուցման համակարգ։
-
ՀՖՀՀ-ն սերտ կապեր ունի ֆրանսիական և եվրոպական տարբեր կազմակերպությունների հետ։ Ամեն տարի ավարտական կուրսերի լավագույն ուսանողները հնարավորություն են ունենում ամբողջությամբ ֆինանսավորվող պրակտիկա անցնելու Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում կամ այլուր։ Սա աշխարհայացքի ընդլայնման, մասնագիտական ունակությունների զարգացման և միջազգային փորձ ձեռք բերելու հիանալի առիթ է աշխատաշուկա մուտք գործել պատրաստվող ուսանողների համար։ Համալսարանի զարգացման և համագործակցությունների տնօրենությունն աջակցում է ուսանողներին թե՛ պրակտիկան, թե՛ իրենց կեցությունն արտերկրում կազմակերպելու հարցում։
-
Ուսման վարձերը տարբեր են ըստ ֆակուլտետների և ուսումնական տարիների և հրապարակվում են այստեղ՝ https://ufar.am/admission/bachelors:
-
Առաջին և երկրորդ կուրսերում՝ հայերենով։ Երրորդ կուրսից սկսած՝ առարկաների մի մասը դասավանդվում է ֆրանսերենով մեր գործընկեր համալսարաններից ժամանած դասախոսների կողմից։ ԻԿՄ ֆակուլտետի դեպքում նաև անգլերենով՝ երկրորդ կուրսից սկսած։