-
Ծրագրի նպատակները
Տալ հիմնարար և խորացված գիտելիքներ ու հմտություններ մարքեթինգի, վաճառքի, կառավարման, որոշումների կայացման ոլորտներում, որոնք կհամապատասխանեն ազգային և միջազգային մասնագետների չափանիշներին,
Համատեղել տեսական և գործնական գիտելիքները դասավանդման ընթացքում,
Նպաստել որակյալ պրոֆեսիոնալիզացիային՝ դասավանդման գործընթացում ընդգրկելով առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների։
-
Աշխատանքային հեռանկարներ
-Կազմակերպության/ընկերության ղեկավար,
-Կոմերցիոն տնօրեն,
-Մարքեթինգի/վաճառքի տնօրեն,
-Գովազդային գործակալության տնօրեն,
-Միջազգային առևտրի պատասխանատու,
-Հանրային կապերի (PR) մենեջեր,
-Բրենդ մենեջեր,
-Նախագծերի ղեկավար,
-Մերչենդայզեր,
-Բիզնես վերլուծաբան,
-Վաճառքի, գովազդի, մարքեթինգի, լոգիստիկայի, գնումների մասնագետ։
Դիպլոմներ
Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։
-
Կրթության կազմակերպում
Մարքեթինգի բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։
Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 7-շաբաթյա պրակտիկա Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։
Դասավանդման լեզուներ․1-ին և 2-րդ կուրսեր՝ հայերեն,
3-րդ և 4-րդ կուրսեր՝ հայերեն և ֆրանսերեն:
