• Համակարգչային գիտությունը շատ լայն ոլորտ է, որի հիմքերը գտնվում են մի քանի հիմնարար և կիրառական մասնագիտական ոլորտների հանգույցում։ Մեր ֆակուլտետի գլխավոր առաքելությունն է ուղղորդել և ուղեկցել մտքի և երևակայության անսահմանափակ թռիչք ունեցող ուսանողներին, օգնել նրանց միջազգային մակարդակով դառնալ մրցունակ ներկայիս ամենապահանջված մասնագիտական ոլորտում և կառուցել սեփական մասնագիտական ուղին իրենց հայրենիքում՝ Հայաստանում։

    Ուրախ եմ, որ հետաքրքրված եք ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետով։ ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետը մեծ տեղ է հատկացնում նախագծերի կառավարմանը, կրթում է ապագա ինժեներների և ինֆորմատիկայի ոլորտի մասնագետների։ Ընտրելով ՀՖՀՀ-ն՝ դուք կընդունվեք նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարան և կստանաք մի կրթություն, որ միավորում է ինֆորմատիկայի ոլորտում հայկական և ֆրանսիական լավագույն փորձառությունը։

  • Ծրագրի նպատակները

    Տալ խորացված տեսական գիտելիքներ ծրագրավորման, համակարգերի, ցանցերի, տվյալների բազաների, մեքենաների ճարտարապետության մասին,

    Գործնական դասընթացների միջոցով (որոնք կազմում են կրթական ծրագրի մեկ երրորդ մասը) ծանոթացնել այն հիմունքներին, որոնց վրա կառուցվում են ներկայիս և ապագայի մեթոդները, գործողությունները և գործիքները,

    Պատրաստել ակտիվ կյանք մուտք գործելուն՝ ուղղորդելով և տալով մասնագիտական հմտություններ։

  • Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում

    -Հավելվածների ծրագրավորող

    -Ծրագրավորող

    -Նախագծերի ղեկավար

    -Տեղեկատվական անվտանգության պատասխանատու

    -Տվյալների բազայի ադմինիստրատոր

    -Ցանցային ադմինիստրատոր

    Դիպլոմներ

    Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։

  • Կրթության կազմակերպում

    Ինֆորմատիկայի բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։ 

    Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 7-շաբաթյա պրակտիկա Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի  պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։

    Դասավանդման լեզուներ.

    1-ին կուրս՝ հայերեն,

    2-րդ կուրս՝ անգլերեն,

    3-րդ և 4-րդ կուրսեր՝ ֆրանսերեն և անգլերեն:

    • 2024-2025 Ուսումնական պլաններ
    • Այցելել կայք
    • Լինել Թուլուզ 3 Պոլ Սաբատիե
      համալսարանի ուսանող՝
      սովորելով ՀՖՀՀ-ում

Ունե՞ք հարցեր
Ֆակուլտետի վարչական պատասխանատու՝ ap_ima@ufar.am +37498279676

Նորություններ

    • 2025-08-28

    Կանաչ ՏՏ և Z սերունդ․ Էլեն Գրիգորյանի ուսումնասիրությունը ներկայացվել է Մոնրեալում

    Կարդալ ավելին
    • 2025-07-19

    «Միջազգային հանրային և քրեական իրավունք». մագիստրոսական նոր ծրագիր ՀՖՀՀ-ում

    Կարդալ ավելին
    • 2025-07-04

    Ընդունելություն բակալավր 2025․ արդյունքներ

    Կարդալ ավելին
    • 2025-06-18

    Ընդունելության քննություններ - պատասխաններ

    Կարդալ ավելին
    • 2025-06-16

    «ԱԲ-ն հօգուտ հանրության» աշխատարան և hաքաթոն ՀՖՀՀ-ում

    Կարդալ ավելին
    • 2025-06-10

    Կանաչ ՏՏ-ի վերաբերյալ խորհումներ Հայաստանյան բարձրագույն կրթության ոլորտում․ ՀՖՀՀ-ն AIM կոնգրեսում

    Կարդալ ավելին
    • 2025-06-09

    Մրցույթ

    Կարդալ ավելին
    • 2025-06-06

    Ընդունելության քննությունների ժամանակացույց 2025

    Կարդալ ավելին
    • 2025-06-05

    Cyber4AM․ Աշխատաժողով կիբերանվտանգության միկրո-որակավորումների վերաբերյալ

    Կարդալ ավելին
    • 2025-06-04

    Մրցույթ

    Կարդալ ավելին
    • 2025-05-11

    Շահիր մինչև 500 000 դրամ կրթաթոշակ

    Կարդալ ավելին
    • 2025-04-30

    Փորձնական քննություններ 2025 - պատասխաններ

    Կարդալ ավելին