-
Ծրագրի նպատակները
Տալ կառավարման և տնտեսագիտության ոլորտում խորացված տեսական գիտելիքներ,
Պատրաստել տեսական և պրակտիկ ոլորտների մասնագետներ, որոնք մասնագիտացած կլինեն որպես տնտեսագետներ, կառավարիչներ, ֆինանսական պատասխանատուներ,
Ուսանողներին փոխանցել մասնագիտական հմտություններ՝ հայաստանյան և ֆրանսիական բանկերում, ապահովագրական ընկերություններում և այլ ֆինանսական կառույցներում աշխատելու համար,
Ուսանողներին մոտիվացնել ուսումը շարունակելու և ակադեմիական ու գործնական հետազոտություններ իրականացնելու գործում։
-
Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում
-Տնտեսագետ,
-Ֆինանսական ղեկավար,
-Բանկային գործի և ապահովագրության մասնագետ,
-Ֆինանսական վերլուծաբան,
-Ֆինանսական խորհրդական։
Դիպլոմներ
Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։
-
Կրթության կազմակերպում
Կառավարման բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։
Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 7-շաբաթյա պրակտիկա Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։
Դասավանդման լեզուներ․1-ին և 2-րդ կուրսեր՝ հայերեն,
3-րդ և 4-րդ կուրսեր՝ հայերեն և ֆրանսերեն:
