-
Ծրագրի նպատակները
Տալ հիմնարար և ամուր գիտելիքներ հայկական հանրային, մասնավոր իրավունքի, միջազգային իրավունքի, իսկ երրորդ կուրսից սկսած՝ ֆրանսիական իրավունքի վերաբերյալ,
Նպաստել իրավաբանական հետազոտություններ գրելու մեթոդաբանության և բանավոր պաշտպանության ասիմիլացիային՝ ուսուցման պրակտիկ ձևի շնորհիվ,
Հնարավորություն տալ ձեռք բերելու մասնագիտության կիրառման առումով լրացուցիչ հմտություններ, մասնավորապես՝ անգլերեն և համակարգչային գործիքների կիրառում։
-
Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում
-Իրավաբանական և դատաիրավական մասնագիտություններ՝ փաստաբան, նոտար, դատավոր (համապատասխան մրցույթներ անցնելուց հետո),
-Իրավախորհրդատվություն․ իրավաբան կազմակերպությունում, բանկում, ապահովագրական ընկերությունում, ՀԿ-ում,
-Վարչական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, դատարան
-Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայություններ
-Իրավաբանական հետազոտություններ, դասավանդում
Դիպլոմներ
Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։ -
Կրթության կազմակերպում
Իրավագիտության բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։
Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 7-շաբաթյա պրակտիկա Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։Դասավանդման լեզուներ․
1-ին և 2-րդ կուրսեր՝ հայերեն,
3-րդ և 4-րդ կուրսեր՝ հայերեն և ֆրանսերեն:
