DELF թեստ
ՀՖՀՀ-ում ուսանողների լեզվական հմտությունները ուսումնական տարվա ընթացքում գնահատվում են ՝ կազմակերպելով մի շարք քննություններ, որոնցով պայմանավորվում է հաջորդ կուրս փոխադրվելը։
Երկրորդ կուրսի ավարտին /կամ ֆրանսիական Licence 1/ ՀՖՀՀ ուսանողների լեզվական գիտելիքներն ստուգվում են B1 մակարդակի քննությամբ: Անցողիկ գնահատականը 60/100-ն է (12/20), որը պարտադիր պայման է երրորդ կուրս փոխադրվելու համար:
Փոխադրումը չորրորդ կուրս (կամ ֆրանսիական Licence 3) պայմանավորված է DELF B2 սերտիֆիկացմամբ, որն իրականացվում է Հայաստանի Ալիանս ֆրանսեզի կողմից (անցողիկ միավորը՝ 50/100):
Իմանալ ավելին