• 2022-11-07

Աշխատանքի տոնավաճառի 18-րդ թողարկումը ՀՖՀՀ-ում

Աշխատանքի տոնավաճառը ՀՖՀՀ-ի ամենամյա կարևոր միջոցառումներից է, որն այս տարի նոյեմբերի 4-ին համալսարանի հարկի տակ համախմբել էր Հայաստանի ամենահայտնի ընկերություններին՝ հանդիպելու բակալավրիատի և մագիստրատուրայի մեր նպատակասլաց ուսանողներին։

Արդեն 18 տարի է, ինչ համալսարանն ամեն տարի կազմակերպում է աշխատանք փնտրելուն և մասնագիտական կապերի ստեղծմանը նվիրված օր։ Աշխատանքի տեղավորման իրական լծակ հանդիսացող այս միջոցառումն այս տարի հանդիպման վայր դարձավ 60-ից ավելի ընկերությունների և 1000-ից ավելի տաղանդավոր երիտասարդների համար։

Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն, ով իր խոսքում նշեց․ « Հայաստատում ֆրանսիական համալսարանը(ՀՖՀՀ) ոչ միայն համալսարան է , որտեղ սովորում են ֆրանսերեն և ֆրանսերենով, ալն նաև չափազանց արժեքանվոր գործիք է հանդիսանում հայ երիտասարդների աշխատանքի տեղավորման համար։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ ՀՖՀՀ- ի շրջանավարտների 90%-ից ավելին աշխատում է »: Դեսպանն ընդգծեց իր՝ այս առիթով ՀՖՀՀ-ում գտնվելու ուրախությունը` ընկերություններին և ուսանողներին մաղթելով արգասաբեր հանդիպումներ։

ՀՖՀՀ-ի ռեկտոր տիկին Սալվա Նակուզին ջերմորեն ողջունեց ձեռնարկությունների ներկայացուցիչներին և ընդգծեց այս միջոցառման կարևոր դերն ուսանողների կյանքում. « Ես շատ ուրախ եմ, որ  համալսարանն այսօր այսքան բազմամարդ է․ սա մի միջոցառում է, որ ուսանողներին ուղղորդում է դեպի նոր՝ համալսարանականից լիովին տարբերվող միջավայր »։

Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ՝ ուսանողները մասնակցեցին ձեռնակությունների ներկայացուցիչների կողմից անցկացվող մասնագիտական սեմինարներին: « Շնորհիվ այս տարիների ընթացքում ստեղծված հարաբերությունների և, իհարկե, մեր շրջանավարտների՝ ձեռնարկություններն ավելի ու ավելի են գնահատում ՀՖՀՀ-ում կրթություն ստացած ուսանողներին և այստեղ ձեռք բերվող հմտությունները։ Այս տարի կազմակերպել ենք նաև կարճ սեմինարներ տարբեր՝ բիզնես ոլորտներին, կարիերա կառուցելուն կամ  աշխատաշուկա մուտք գործելուն առնչվող թեմաներով », - նշեց Զարգացման և ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատու Ասյա Մովսիսյանը, ով իր թիմի հետ զբաղվում է աշխատանքի տոնավաճառի կազմակերպմամբ։ « Բացի այդ, ես նկատեցի բազմաթիվ շրջանավարտների և ուսանողների, ովքեր ներկայացնում էին արդեն իսկ իրենց ձեռնակությունը և եկել էին կադրեր հավաքագրելու իրենց մայր բուհից։ Ասեմ, որ այդ փաստն ինձ շատ ուրախացրեց », - ընդգծեց նա։

Աշխատանք փնտրող ուսանողները հնարավորություն ունեցան  հանդիպելու իրենց հետաքրքրող ոլորտի մասնագետներին։ « Ես կարողացա զրուցել իրավական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ հետ, մասնակցել իրավագիտության և ֆինանսների ոլորտում բիզնես խորհրդատվության հեռանկարների վերաբերյալ սեմինարի։ Միջոցառումն իսկապես հաջողված էր », - ոգևորությամբ խոստովանեց իրավագիտության 4-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Ղազարյանը։

 

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին համագործակցության և միջոցառման հաջողությանը նպաստելու համար։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more