-
Ամսաթիվ
2026-11-09
Անչափահասների իրավունքների պաշտպանությունն ու արդարադատությունը․ ֆրանսիական փորձի մասին՝ ՀՖՀՀ-ում
Նոյեմբերի 4-ին ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ «Le mineur et la justice : regards croisés sur les parcours civil et pénal en France» խորագրով դասախոսություն-քննարկում՝ նվիրված Ֆրանսիայում անչափահասների նկատմամբ կիրառվող քաղաքացիական և քրեական արդարադատության մեխանիզմներին։
Միջոցառման ընթացքում Մոնպելիեի փաստաբանական պալատի ներկայացուցիչներ Ասիա Բեսա-Սուֆին (Assia Bessa-Soufi), Սոֆի Բոմել-Ժուլիենը (Sophie Baumel-Julien), Լեա Մալիսը (Léa Malis) և Լորա Պենբլանը (Laura Painblanc) քաղաքացիական և քրեական իրավունքի ոլորտներում իրենց մասնագիտական փորձի հիման վրա ներկայացրին անչափահասների մասնակցությամբ տարբեր իրավիճակներում ֆրանսիական արդարադատության կողմից կիրառվող իրավական լուծումները։
Քննարկման քրեական իրավունքի հատվածում անդրադարձ կատարվեց օրենքը խախտած անչափահասի դատական գործընթացի հիմնական փուլերին, այդ գործընթացում ներգրավված մասնագետներին և արդարադատության առանձնահատկություններին։ Մասնավորապես, ներկայացվեցին անչափահասների պաշտպանության, դաստիարակության և պատասխանատվության միջոցների համադրման մոտեցումները։
Քաղաքացիական և ընտանեկան իրավունքի, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի կիրառումը ընտանեկան գործերով որոշումներ կայացնելիս, երեխայի լսումը ընտանեկան գործերով դատավորի կողմից՝ հաշվի առնելով նրա կարծիքը՝ առանց նրան ծնողների միջև առկա հակամարտության պատասխանատվությունը վերագրելու, վտանգի մեջ գտնվող երեխայի պաշտպանությունը, անչափահասների գործերով դատավորի դերն ու դաստիարակչական աջակցության միջոցները, ինչպես նաև երեխայի անձի և գույքի պաշտպանությունը մինչև էմանսիպացիան։
Դասախոսություն-քննարկումը հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի մոտիկից ծանոթանալու Ֆրանսիայում անչափահասների պաշտպանության և արդարադատության ոլորտում կիրառվող իրավական մեխանիզմներին՝ քաղաքացիական և քրեական իրավունքի մասնագետների փորձի համադրման միջոցով։
Շնորհակալություն ենք հայտնում Մոնպելիեի փաստաբանական պալատին համագործակցության և այս մասնագիտական հանդիպման իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև բանախոսներին՝ իրենց փորձն ու գիտելիքները ՀՖՀՀ-ի ուսանողների հետ կիսելու համար։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Անչափահասների իրավունքների պաշտպանությունն ու արդարադատությունը․ ֆրանսիական փորձի մասին՝ ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ թիմը՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթի հաղթող
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Մագիստրատուրա 1-ին կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (3-րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ում շնորհվեց Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակը
-
Ամսաթիվ
2026-11-03
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողուհին՝ միջազգային քննարկման խոսնակ
-
Ամսաթիվ
2026-10-28
-
Views
...
-
Share
-
-
«Կենսաբազմազանության որմնանկար»՝ գիտությունից մինչև ստեղծարարություն․ աշխատարան COP 17-ի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-27
-
Views
...
-
Share
-
-
Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև
-
Ամսաթիվ
2026-10-16
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-04
-
Views
...
-
Share
-