-
Ամսաթիվ
2026-11-13
Կրթությունից՝ դեպի կարիերա․ ՀՖՀՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառ 2026-ը
Նոյեմբերի 11-ին ՀՖՀՀ-ում կայացավ ամենամյա աշխատանքի տոնավաճառը, որը մեկ հարկի տակ համախմբեց ավելի քան 65 կազմակերպությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։
Միջոցառումը հնարավորություն ընձեռեց ՀՖՀՀ-ի ուսանողներին և շրջանավարտներին անմիջականորեն հանդիպելու գործատուների հետ, ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին, բացահայտելու մասնագիտական նոր հնարավորություններ և հաստատելու արժեքավոր կապեր։
Գործատուներն իրենց հերթին հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կազմակերպությունները և առկա թափուր հաստիքները, հանդիպելու ապագա մասնագետներին և բացահայտելու երիտասարդ տաղանդներ։
Միջոցառմանը պատվավոր հյուրերի շարքում էին Քսավիե Ռիշարը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդականը, և Նորին Գերազանցություն Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը՝ Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Նրանց ներկայությունն առանձնահատուկ նշանակություն հաղորդեց միջոցառմանը՝ ընդգծելով կրթության և միջազգային համագործակցության կարևորությունը։
Աշխատանքի տոնավաճառը ևս մեկ անգամ ընդգծեց ՀՖՀՀ-ի կարևոր առաքելություններից մեկը՝ կամուրջ ստեղծել համալսարանական կրթության և մասնագիտական աշխարհի միջև՝ նպաստելով ուսանողների մասնագիտական զարգացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկեր կազմակերպություններին և մասնակիցներին՝ միջոցառման կայացման գործում ունեցած ներդրման համար։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Կրթությունից՝ դեպի կարիերա․ ՀՖՀՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառ 2026-ը
-
Ամսաթիվ
2026-11-13
-
Views
...
-
Share
-
-
Անչափահասների իրավունքների պաշտպանությունն ու արդարադատությունը․ ֆրանսիական փորձի մասին՝ ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ թիմը՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթի հաղթող
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (3-րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Մագիստրատուրա 1-ին կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ում շնորհվեց Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակը
-
Ամսաթիվ
2026-11-03
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողուհին՝ միջազգային քննարկման խոսնակ
-
Ամսաթիվ
2026-10-28
-
Views
...
-
Share
-
-
«Կենսաբազմազանության որմնանկար»՝ գիտությունից մինչև ստեղծարարություն․ աշխատարան COP 17-ի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-27
-
Views
...
-
Share
-
-
Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև
-
Ամսաթիվ
2026-10-16
-
Views
...
-
Share
-