• 2023-04-12

Ուֆառցիները մասնակցեցին Willem C. Vis 2023 մրցույթին

Ամիսներ տևած իրավական հետազոտություններից, գրավոր դիրքորոշումներ կազմելուց, դեմ առ դեմ և առցանց հանդիպումներից, գործնական փուլերից հետո ավարտվեց 30-րդ ամենամյա « ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ » դատախաղ-մրցույթը, որի նպատակն է խրախուսել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունն ու պրակտիկան:

Սա բավականին հետաքրքիր փորձ էր մեր իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Աննա Հովհաննիսյանի (3-րդ կուրս), Էլեն Մարգարյանի (մագիստրատուրա 1-ին կուրս), Լուսինե Հակոբջանյանի (մագիստրատուրա 1-ին կուրս), Ինեսա Զոհրաբյանի (3-րդ կուրս) համար։ Նրանք մրցույթին մասնակցեցին իրենց մենթորներ Էլեոնորա Մկրտչյանի և Լիլիթ Կարապետյանի ուղեկցությամբ։

ՀՖՀՀ թիմը մրցեց Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանի, Գրացի համալսարանի և Թուլուզի և Պանթեոն-Ասասի համալսարանների հետ:

Ինչպես իրենք են նշում՝ մրցույթը մեր ուսանողներին հնարավորություն տվեց փորձառություն ձեռք բերելու և որ ամենակարևորն է՝ ընդլայնելու իրենց մասնագիտական կապերի ցանցը, որն այժմ ներառում է հաջողակ մասնագետների և խելացի ուսանողների ամբողջ աշխարհից:

Այս փորձը ամրապնդում է մեր ուսանողների ձեռք բերած որակներն ու հմտությունները՝ դառնալու քննադատ մտքով, ինքնուրույն իրավաբաններ, ովքեր ի վիճակի են ճնշման տակ հաղթահարել ցանկացած փորձություն:

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more