-
Ամսաթիվ
2023-04-14
Դատախաղ-մրցույթի հաղթողները
2019-ին տեղի ունեցած առաջին թողարկումից և համաճարակի և պատերազմի հետևանքով մի քանի տարվա դադարից հետո Մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանկոֆոն մրցույթը վերադարձավ ՀՖՀՀ 2023-ին: Ապրիլի 12-ին հայ և ֆրանսիացի մի շարք փաստաբաններ եկել էին համալսարան՝ ունկնդրելու մրցույթի բանավոր փուլերի և եզրափակչի ելույթները։ Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էր ՀՖՀՀ-ն՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ համագործակցությամբ։ Իր բացման խոսքում ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզին ընդգծեց ուսանողների համար այսպիսի մրցույթների կարևորությունը և շնորհակալություն հայտնեց գործընկերներին իրենց ներգրավվածության համար:
Կես օր տևած կիսաեզրափակիչ փուլերի ընթացքում 12 մասնակիցներ (բոլորը ՀՖՀՀ ուսանողներ կամ վերջին տարիների շրջանավարտներ)՝ բաշխված 6 թիմերի, ելույթ ունեցան ժյուրիների առջև կա՛մ հայցվոր, կա՛մ պատասխանող կողմից։ Իրավիճակային խնդիրը ներկայացված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և վերաբերում էր խոսքի ազատության և ատելության խոսքի միջև հավասարակշռությանը:
Երկու ընտրական փուլերի արդյունքում Eurêka (Վեներա Գևորգյան և Անահիտ Զաքարյան) և Femida (Սիլվա Բավեյան և Էմմա Շահբազյան) թիմերը դուրս եկան եզրափակիչ փուլ՝ մրցելու գլխավոր ժյուրիի առջև: Հայցվոր և պատասխանող կողմերի անունից տպավորիչ ճառերից հետո ժյուրիի համար որոշում կայացնելը հեշտ չէր: Այսպիսով, հաղթող թիմի մրցանակը շնորհվեց Eureka-ին, լավագույն հռետորի մրցանակը կիսեցին 4-րդ կուրսի ուսանողուհի Վեներա Գևորգյանը և ՀՖՀՀ 2021թ․-ի շրջանավարտ Սիլվա Բավեյանը: Նրանք երկուսն էլ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Մոնպելյեում (մրցույթի գլխավոր մրցանակ, որը շնորհվում է Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատի կողմից): Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ամինե Ֆարաժն արտահայտեց իր ոգևորությունը և հիացմունքի խոսքեր հղեց բոլոր մասնակիցներին։
Լավագույն գրավոր դիրքորոշման մրցանակը շնորհվեց Lumos Via թիմին, որի կազմում էին Անի Մկրտումյանը և Սուսաննա Գրիգորյանը (իրավագիտության բակալավրիատի 2022 թ. շրջանավարտներ):
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներին մրցանակներ հանձնեցին նաև Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր Մանե Կարապետյանը․ բոլոր մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց անվճար մասնակցելու ակադեմիայի սեմինարներին։
Համակազմակերպիչները շնորհավորեցին ՀՖՀՀ-ին և իրավագիտության ֆակուլտետին ուսանողների և շրջանավարտների մասնագիտական որակի և այս մրցույթի հաջողության համար:
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ թիմը՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթի հաղթող
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Մագիստրատուրա 1-ին կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (3-րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ում շնորհվեց Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակը
-
Ամսաթիվ
2026-11-03
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողուհին՝ միջազգային քննարկման խոսնակ
-
Ամսաթիվ
2026-10-28
-
Views
...
-
Share
-
-
«Կենսաբազմազանության որմնանկար»՝ գիտությունից մինչև ստեղծարարություն․ աշխատարան COP 17-ի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-27
-
Views
...
-
Share
-
-
Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև
-
Ամսաթիվ
2026-10-16
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-04
-
Views
...
-
Share
-
-
«Իրավունքի գիշեր»՝ ՀՖՀՀ-ում. արհեստական բանականությունն ու արդարադատության սահմանները
-
Ամսաթիվ
2026-10-02
-
Views
...
-
Share
-