• 2023-12-15

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված գիտաժողով

Դեկտեմբերի 11-ին ՀՖՀՀ դատական նիստերի  դահլիճում  տեղի ունեցավ մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված գիտաժողով, որի  ընթացքում  ՀՖՀՀ Իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները անդրադարձան ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող որոշ արդիական հարցերի։ 

Ուսանողներն աշխատանքները մեկնարկել էին դեռևս անցած գարնանը ՝ Հայաստանի սահմանադրական իրավունք առարկայի շրջանակում։ Մարդու իրավունքներին առնչվող արդիական թեմաներով հետազոտություններ կատարելու և հոդվածներ պատրաստելու հարցում ուսանողների ոգևորել և իր աջակցությունն է ցուցաբերել ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի  դասախոս տիկին Արփինե Առաքելյանը։ Չնայած, որ բազմաթիվ ուսանողներ ձեռնամուխ եղան հոդվածներ գրելու նախագծին, սակայն նրանցից միայն յոթին հաջողվեց անցնել եզրափակիչ փուլ և ներկայացնել հոդվածը գիտաժողովի ընթացքում :

Գիտաժողովի ընթացքում ուսանողները փորձագետների խմբի, ինչպես նաև դասընկերների և բարեկամների առջև ներկայացրեցին իրենց աշխատանքի էությունը և իրենց եզրակացությունները: Նրանք նաև պատասխանեցին փորձագիտական խմբի երեք անդամների երբեմն սուր հարցերին։

Վերոնշյալ խմբի կազմում էին ի․գ․թ, նախկինում ՀՖՀՀ սահմանադրական իրավունքի գործնական դասընթացի դասախոս տիկին Արփինե Առաքելյանը, ի․գ․թ, ՀՖՀՀ սահմանադրական իրավունքի դասախոս պարոն Մանուկ Մուրադյանը և ի․գ․թ, ՀՖՀՀ քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի դասախոս պարոն Գևորգ Բաղդասարյանը։

Հոդվածների համար ըտրված թեմաները բավականին բարդ էին, և չնայած, որ գիտական ​​հոդվածներ գրելն ուսանողների մեծ մասի համար նոր փորձ էր, նրանց աշխատանքի մակարդակը և քննարկումները բավականին  տպավորիչ էին։

Նշենք, որ իրենց ուղղված հարցերի, դիտարկումների և խորհուրդների հիման վրա որոշ ուսանողներ նախատեսում են վերամշակել հոդվածները՝ հետագայում դրանք Հայաստանի գիտական ​​ամսագրերում տպագրելու նպատակով:

Գիտաժողովի ավարտին, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան տիկին Կարին Յովսէփեանը բարձր գնահատեց բոլոր ուսանողների ուշագրավ ջանքերը։ Նա խրախուսեց վերջիններիս ընդունել հանձնաժողովի քննադատությունները որպես մարտահրավեր՝  ավելի խորքային ուսումնասիրելու իրենց աշխատանքները: Ինչպես նշեց ներկա ծնողներից մեկը, այս գիտաժողովը ուսանողների առաջին քայլն է գիտական ​​հետազոտությունների ոլորտում:

 

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more