• 2024-06-27

Էլեն Գրիգորյանի հոդվածը՝ AIM 2024-ին, Ֆրանսիայում

ՀՖՀՀ-ի դասախոս-հետազոտող Էլեն Գրիգորյանը մայիսի 27-ից 29-ը մասնակցեց Տեղեկատվական համակարգերի միջազգային 29-րդ գիտաժողովին (AIM 2024) Ֆրանսիայում (Մոնպելյե-Լա Գրանդ Մոտ): Գիտաժողովի այս տարվա թեման էր՝ «Աշխատել արհեստական բանականությամբ, թե՞ անկախ դրանից»։

Էլեն Գրիգորյանը (հիմնական հեղինակ) այնտեղ ներկայացրեց իր՝ «Արհեստական բանականության արդյունավետ գործածումը հաճախորդի արժեքի կառավարման (CVM) գործընթացում։ Իրավիճակային խնդիր հեռահաղորդակցման ոլորտից» հոդվածը, որի համահեղինակներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Մագելան լաբորատորիայի տնօրեն Ժան-Ֆաբրիս Լըբրատին, Կատյա Լոբրը (դոցենտ, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան) և Կարեն Հովհաննիսյանը, (դասախոս Հայաստանի ամերիկյան համալսարան)։

AIM-ը (Association Information and Management) հիմնադրվել է 1991 թվականին, միավորում է տեղեկատվական համակարգերի դասախոսներին, հետազոտողներին և մասնագետներին: Այն կոչված է նպաստելու այս ոլորտի վերաբերյալ բանավեճերին՝ մի կողմից ֆրանսախոս համայնքում, մյուս կողմից՝ միջազգային ասպարեզում:
Այն նաև նպատակ ունի աշխուժացնելու համայնքը և խրախուսելու դրական փորձի փոխանակմանը՝ ինչպես գիտական, այնպես էլ կրթական:

Այս կոնֆերանսին մասնակցելը լավ հնարավորություն էր ներկայացնելու ՀՖՀՀ-ն հեղինակավոր գիտական ​​միջավայրում, ինչը նաև կնպաստի համալսարանում գիտահետազոտության զարգացմանը:

Իմանալ ավելին AIM-ի մասին

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more