• 2024-09-27

«Այլևս երբեք» Համեմատել՝ պատմական փաստերն ավելի լավ եզակիացնելու նպատակով

2024 թվականի սեպտեմբերի 25-ին և 26-ին ՀՖՀՀ-ում անցկացվեց զանգվածային վայրագությունների վերաբերյալ դասընթաց։ Խորագիրն էր՝ ««Այլևս երբեք» Համեմատել՝ պատմական փաստերն ավելի լավ եզակիացնելու նպատակով»:

Փարիզի Շոայի հուշահամալիրի հետ համատեղ կազմակերպված այս դասընթացը համախմբեց ՀՖՀՀ-ի 50 ուսանողների, ովքեր երկու օր շարունակ մասնակցեցին զանգվածային վայրագությունների, Շոայի, Հայոց ցեղասպանության, ժամանակակից դեպքերի, ցեղասպանությունների ինտելեկտուալ գործոնների ուսումնասիրության, «կեղծ լուրերի» ապակառուցման և հիշողության վերաբերյալ հագեցած ծրագրով այս դասընթացին։

Գիտահետազոտության ազգային կենտրոնի (CNRS), Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS), Շոայի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փորձագետները կառուցողական և դինամիկ մթնոլորտում վարեցին աշխատաժողովներն ու համաժողովները:

Խորին շնորհակալություն մեր գործընկերներին կարևոր և արդիական խնդիրներ վեր հանելու այս հնարավորության համար:

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more