-
2025-01-17
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 2025 Թ․
Այն ուսանողները, որոնք 2024-2025թթ․ ուսամնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում իրավունք են ունեցել, սակայն չեն դիմել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ «Համալսարան») և ՀՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցման (սոցիալական զեղչի) տրամադրման համար կամ Համալսարանում ուսումնառությունը վերականգնել են համապատասխան դիմումները 1-ին կիսամյակի ընթացքում ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո, ինչպես նաև 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ընթացքում դիմած ուսանողները պետք է ՀՀ-ի և ՀՖՀՀ կողմից ուսման վարձի փոխհատուցման /զեղչի/ տրամադրման համար մինչև 2024-2025թթ․–ի ուսումնական տարվա 2–րդ կիսամյակի դասերի մեկնարկին հաջորդող 4-րդ շաբաթվա ավարտը` 07.02.2025թ․-ը մինչև ժամը 23:59 ներկայացնեն դիմում, որին կից «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամին պետք է ներկայացվեն նույն «Ուղեկցող փաստաթղթեր» մասում նշված ցանկով սահմանված և խմբերից մեկին/մի քանիսին համապատասխանելը հավաստող՝ խմբի անվանման տակ թվարկված փաստաթղթերը։ Մինչև դիմումը և կից փաստաթղթերը Համալսարանին ներկայացնելը խնդրում ենք հավաստիանալ դրանց ամբողջականության մեջ։
Դիմումները և ուղեկցող փաստաթղթերն ընդունվում են ՄԻԱՅՆ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումները ձեռագիր կամ էլեկտրոնային տարբերակով լրացնելուց հետո անհրաժեշտ է ստորագրել և լուսածրված (scan) տարբերակն ու ուղեկցող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել 1/ՄԵԿ/ ֆայլով PDF ձևաչափով՝ ստորև նշված էլեկտրոնային հասցեներից որևէ մեկով՝ ըստ ֆակուլտետի։ Ինչպես նաև էլեկտրոնային նամակի Subject դաշտում անհրաժեշտ է լրացնել՝ «Զեղչի դիմում և կից փաստաթղթեր____անուն___ազգանուն», հակառակ պարագայում առկա է դիմումի կորստի հավանականություն։
- ԻԿՄ ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_ima@ufar.am հասցեին
- Իրավաբանության ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերն ուղարկում են ap_droit@ufar.am հասցեին
- Կառավարման ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_gestion@ufar.am հասցեին
- Մարքեթինգի ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերն ուղարկում են ap_marketing@ufar.am հասցեին
- Ֆինանսների ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_finances@ufar.am հասցեին
- Մագիստրատուրայի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_master@ufar.am հասցեին
Համալսարանի կողմից զեղչի տրամադրման ընդհանուր դիմում -2–րդ կիսամյակ
Պետության կողմից զեղչի տրամադրման ընդհանուր դիմում - 2–րդ կիսամյակ
Փաստաթղթերի ցանկ Համալսարանի կողմից զեղչերի տրամադրում 2–րդ կիսամյակ
Փաստաթղթերի ցանկ Պետության կողմից զեղչերի տրամադրում 2–րդ կիսամյակ