-
Ամսաթիվ
2026-10-27
«Կենսաբազմազանության որմնանկար»՝ գիտությունից մինչև ստեղծարարություն․ աշխատարան COP 17-ի շրջանակում
Հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի COP17 համաժողովի շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարանը, համագործակցելով The Biodiversity Collage նախաձեռնության հետ, իրականացրեց «Կենսաբազմազանության որմնանկար» ինտերակտիվ աշխատարանը։
Միջոցառումը տեղի ունեցավ COP17-ի Կանաչ գոտում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի տաղավարում։
Աշխատարանը վարեց ֆրանսահայ Արթուր Կարապետյանը՝ մասնակիցներին հնարավորություն տալով ինքնուրույն բացահայտել բնության մեջ գոյություն ունեցող փոխկապակցվածությունները։
Աշխատարանն ընթացավ երեք փոխկապակցված փուլով․
- Գիտական փուլում ուսանողները թեմատիկ քարտերի օգնությամբ բացահայտեցին կենսաբազմազանության տարբեր տարրերի միջև պատճառահետևանքային կապերը՝ ուսումնասիրելով, թե ինչպես են մարդու գործունեությունն ու շրջակա միջավայրի փոփոխություններն ազդում բնական համակարգերի հավասարակշռության վրա։
- Ստեղծարար և խմբային փուլում մասնակիցները համատեղ ստեղծեցին որմնանկարը՝ պատկերավոր ներկայացնելով բացահայտված փոխկապակցություններն ու ամրապնդելով ձեռք բերած գիտելիքները։
- Քննարկման և մտորումների փուլում մասնակիցները մտքեր փոխանակեցին կենսաբազմազանության պահպանման հնարավոր լուծումների, անհատական և հավաքական նախաձեռնությունների և պատասխանատու գործելակերպի նշանակության շուրջ։
Մասնակցային այս ձևաչափը հնարավորություն տվեց ուսանողներին հասկանալու բնապահպանական մարտահրավերների գիտական հիմքերը և գիտակցելու դրանց ազդեցությունն առօրյա կյանքի վրա։
Շնորհակալություն ենք հայտնում The Biodiversity Collage նախաձեռնությանը՝ արդյունավետ համագործակցության, Արթուր Կարապետյանին՝ աշխատարանը վարելու, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր քննարկումների համար։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
ՀՖՀՀ ուսանողուհին՝ միջազգային քննարկման խոսնակ
-
Ամսաթիվ
2026-10-28
-
Views
...
-
Share
-
-
«Կենսաբազմազանության որմնանկար»՝ գիտությունից մինչև ստեղծարարություն․ աշխատարան COP 17-ի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-27
-
Views
...
-
Share
-
-
Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև
-
Ամսաթիվ
2026-10-16
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-04
-
Views
...
-
Share
-
-
«Իրավունքի գիշեր»՝ ՀՖՀՀ-ում. արհեստական բանականությունն ու արդարադատության սահմանները
-
Ամսաթիվ
2026-10-02
-
Views
...
-
Share
-
-
Շրջանավարտների հոսք «Միսաք Մանուշյան» 2026․ նոր ճանապարհի սկիզբը
-
Ամսաթիվ
2026-09-29
-
Views
...
-
Share
-
-
Կոմիքսները՝ պատմության, մշակույթի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
Նախաինկուբացիոն ծրագիր 2026-2027
-
Ամսաթիվ
2026-09-23
-
Views
...
-
Share
-