• 2025-06-05

Cyber4AM․ Աշխատաժողով կիբերանվտանգության միկրո-որակավորումների վերաբերյալ

Հունիսի 2-3-ը Cyber4AM ծրագրի շրջանակում անցկացվեց աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՖՀՀ-ի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից՝ նպատակ ունենալով մեկտեղել ջանքերը՝ Հայաստանում ներդնելու բարձրորակ, միջազգային մակարդակի կրթություն կիբերանվտանգության ոլորտում։ Աշխատաժողովը վարում էր PINSIGHTS Inc.-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ալբերդ Բաղուսյանը։

Քննարկման առանցքում էր ECSF-ի և Rewire-ի հնարավոր կիրառությունը հայկական կրթական համակարգում, կիբերանվտանգության վերաբերյալ ուսումնական պլանների ներդրումը, ուղենիշների, ինչպես նաև ներդրված ուսումնական պլանների որակի ապահովումը՝ համաձայն ԵՄ չափանիշների։ 

Աշխատաժողովի մասնակիցների թվում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, Հայաստանում եվրոպական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Ֆասթ հիմնադրամի ներկայացուցիչները։

Cyber4AM-ի մասին.

Cyber4AM-ը «կիբեր» կրթական և հետազոտական ազգային նախաձեռնություն է, որը ղեկավարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ միավորելով վեց ՀՀ համալսարանների։ Ծրագիրը նպատակ ունի ձևավորել կիբերանվտանգության միկրո-հավաստագրերի համակարգ՝ համահունչ եվրոպական ստանդարտներին և համապատասխանեցված Հայաստանի թվային փոխակերպման կարիքներին։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more