• 2025-11-07

IP4Apps Bootcamp՝ մտավոր սեփականության վերաբերյալ դասընթաց երիտասարդների համար

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄՍՀԿ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  հետ համագործակցությամբ 2025 թվականի նոյեմբերի 17-ից 19-ը Երևանում կազմակերպում են IP4Apps Bootcamp մտավոր սեփականության վերաբերյալ դասընթաց երիտասարդների համար, որը կանցկացվի անգլերենով:

IP4Apps Bootcamp ծրագրի նպատակն է 18-ից 24 տարեկան երիտասարդներին ապահովել հիմնական գիտելիքներով, թե ինչպես պաշտպանել ՄՍ իրավունքները և առևտրայնացնել իրենց մտավոր գործունեության արդյունքները, մասնավորապես իրենց կողմից մշակված բջջային հավելվածները:  

Մասնակիցները կստանան  հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք ձեռք կբերվեն ինտերակտիվ դասերի և գործնական ուսուցման միջոցով:

Դասընթացն ավարտած մասնակիցները կձևավորեն թիմեր՝ բջջային հավելված մշակելու համար։ Հավելվածները պետք է լինեն օգտատերերի համար հարմար և ուսուցողական: 

Լավագույն երեք հավելված ստեղծողները կհրավիրվեն մրցանակաբաշխության ՄՍՀԿ-ի գլխավոր գրասենյակ՝ ք. Ժնև, Շվեյցարիայի Համադաշնություն:

Դասընթացին կարող են գրանցվել բջջային հավելվածների մշակման հմտություններով օժտված ուսանողները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 10:

Դասընթացը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  2025 թվականի նոյեմբերի 17-ից 19-ը, հասցե՝ ք. Երևան, 0025, Նալբանդյան 128:

Գրանցում


Flyer IP4APPS Bootcamp, Yerevan, November 17 to 19, 2025
Program INF1 IP4APPS Bootcamp, Yerevan, November 17 to 19, 2025

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more