• 2025-10-02

Արհեստական բանականություն և իրավունք․ միմյանց խթա՞ն, թե՞ խոչընդոտ

Հոկտեմբերի 2-ին ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ Իրավունքի գիշեր միջոցառման հինգերորդ թողարկումը, որն այս տարի նվիրված էր արհեստական բանականության և իրավունքի փոխկապակցված մարտահրավերներին։

Երեկոն համախմբեց ուսանողների, դասախոսների, շրջանավարտների և իրավունքի ոլորտի մասնագետների արդիական թեմաների շուրջ հագեցած և բովանդակալից քննարկումների շրջանակում։

Միջոցառման առանցքային հատվածը կլոր սեղան-քննարկումն էր «Արհեստական բանականության մարտահրավերները իրավաբանների համար» թեմայով, որին մասնակցեցին ոլորտի առաջադեմ մասնագետներ․

- Արսեն Նիկողոսյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,

- Հռիփսիմե Պապիկյան, «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ իրավաբանական վարչության ղեկավար,

- Մերի Ասլանյան, «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ իրավաբանական ծառայությունների ղեկավար։

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց իրավաբանի մասնագիտության խորքային վերափոխումներին արհեստական բանականության դարաշրջանում` ընդգծելով դրա ընձեռած հնարավորությունները, սահմանափակումներն ու էթիկական պատասխանատվությունը։

Երեկոն շարունակվեց դեբաթոնով «Արդյո՞ք արհեստական բանականությունը գողանում է արվեստն ու ստեղծարարությունը» թեմայով, որին հաջորդեց իրավունքի ոլորտում ընդհանուր զարգացվածության մրցույթը, որը ստուգեց մասնակիցների մտքի ճկունությունն ու գիտելիքները ջերմ և ընկերական մթնոլորտում։ 

ՀՖՀՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական պարոն Քսավիե Ռիշարին իր ներկայության համար, ինչպես նաև բոլոր բանախոսներին և մասնակիցներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան Իրավունքի գիշեր 2025 միջոցառման կայացման գործում։

Միջոցառմանը նախորդող ժամերին ՀՖՀՀ-ի Իրավաբանական կլինիկայի ուսանողները՝ փորձառու իրավաբանների վերահսկողությամբ, առաջարկեցին անվճար իրավաբանական խորհրդատվություններ՝ ևս մեկ անգամ ընդգծելով համալսարանի հանձնառությունը գործնական և քաղաքացիական ուղղվածությամբ կրթության նկատմամբ։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more