• 2026-03-06

Speed dating Կանայք և առաջնորդություն

🚀Եկե՛ք բացահայտելու առաջնորդության և հաջողության բանաձևերը։

Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ ՀՖՀՀ-ն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իր ամենամյա «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառումն այս տարի ներկայացնում է նոր՝ Speed Dating ձևաչափով։

💬Միջոցառման ընթացքում հնարավորություն կունենաք  tête à tête զրուցելու տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մեր կին շրջանավարտների հետ, ուղղելու նրանց առաջնորդության, մարտահրավերների և մասնագիտական ուղու վերաբերյալ հարցեր։

Այս տարի մեր հյուրերն են․
🎙️ Արևիկ Ավագյան (2007’) - «Տելեկոմ Արմենիա» ընկերության Գործառնական տնօրինության փոխտնօրեն
🎙️Էլեն Գեղամյան (2019’) « Scorpio Creative » մարքեթինգային ընկերության հիմնադիր, տնօրեն  
🎙️ Սոսի Դեմիրճյան (2012’) - PROFAL ընկերության մարքեթինգային բաժնի տնօրեն (CMO), ՀՖՀՀ դասախոս
🎙️ Լիլիթ Խանջյան (2014’) - Արհեստական բանականության գերհամակարգչային ենթակառուցվածքի Cloud պլատֆորմի պրոդուկտային ուղղության պատասխանատու
🎙️ Աստղիկ Սահակյան (2009’) - PMP, Astrum PM ընկերության և PM Awards Armenia-ի հիմնադիր, PMI Armenia կազմակերպության նախագահ
🎙️ Զառա Օհանյան (2009’) - «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (EBRD) խորհրդատվական բլոկի ղեկավար

Հատուկ հրավիրված մասնակից՝
🎙️ Հասմիկ Կիրակոսյան - BIVAC Armenia ՓԲԸ-ի (BUREAU Veritas խմբի անդամ) գլխավոր տնօրեն, BUREAU Veritas խմբի ներկայացուցիչ Հայաստանում (Country Chair)։

📅  Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, ՀՖՀՀ-ի գրադարանում

🗣️ Հանդիպման լեզուն՝ Հայերեն

👉 Գրանցումը պարտադիր է մինչև մարտի 3-ը՝ ժամը 12։00-ն, հետևյալ հղմամբ:
⚠️ Ուշադրություն․ տեղերը սահմանափակ են, կգործի սպասման ցուցակ։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more