• 2026-04-19

Զարգացրեք Ձեր ձեռնարկատիրական գաղափարները

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեկնարկում է ձեռնարկատիրական գաղափարների զարգացման 3-ամսյա ծրագիր, որի նպատակն է աջակցել ուսանողներին իրենց բիզնես գաղափարները ձևակերպելու, զարգացնելու և իրականություն դարձնելու ճանապարհին։

- ՀՖՀՀ 2-րդ կամ բարձր կուրսի ուսանո՞ղ եք,

- ունե՞ք նորարարական ձեռնարկատիրական գաղափար, ցանկանու՞մ եք այն զարգացնել,

- ունե՞ք թիմ կամ անհատ եք և ուզում եք ստեղծել թիմ՝ ձեր գաղափարը կյանքի կոչելու համար

ուրեմն, այս ծրագիրը հենց Ձե՛զ համար է։ 

Ծրագիրը ներառում է․

- 3-ամսյա մենթորության ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են ամսվա մեջ առնվազն 2 առցանց կամ առկա խմբային հանդիպում ՀՖՀՀ շրջանավարտ-ձեռնարկատերերի հետ (ս․թ․ մայիս– հուլիս)

- Նախագծերի ներկայացում՝ փիթչինգ,

- Լավագույն թիմի համար՝ ուսումնական այց (study tour) դեպի Բռնոյի տեխնոլոգիական համալսարան

- ՀՖՀՀ Ձեռնարկատիրության կենտրոնի կողմից կազմակերպվող ամառային դպրոցին մասնակցություն (ս․թ․ հունիսի 1-12):

Այսպիսով, ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա աշխատելու փորձառու շրջանավարտ-մենթորների հետ, ձեռք բերելու գործնական գիտելիքներ և անցնելու գաղափարի զարգացումից մինչև դրանց ներկայացման (փիթչինգ) ամբողջական ուղին։

Ծրագրի ուղեցույցը՝ այստեղ ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տեղերը սահմանափակ են․ շտապե՛ք գրանցվել ներքոնշյալ հղումներով մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

Թիմերի գրանցում 
Անհատների գրանցում  

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի, Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի, Կոշիցեի տեխնիկական համալսարանի, Բռնոյի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցությամբ RANent ․«Շրջանավարտների ցանցի ամրապնդում ձեռնարկատիրական կրթությունը խթանելու համար՝ հիմնված V4 փորձի վրա» (RANent) ծրագրի շրջանակում։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ նախապատվությունը կտրվի 4-հոգանոց թիմերին կամ կկազմվեն 4-հոգանոց թիմեր։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more