• 2026-05-12

ՀՖՀՀ-ն` «Ֆրանսերենի տարածման մրցանակ» 2026-ի դափնեկիր

ՀՖՀՀ-ն դարձավ «Ֆրանսերենի տարածման մրցանակ» 2026-ի դափնեկիր։ Մայիսի 11-ին «Ֆրանսերենի պաշտպանություն» ասոցիացիայի կողմից շնորհված այս հեղինակավոր պարգևն ընդգծում է բուհի անխոնջ աշխատանքն ու մշտական հանձնառությունը՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի խթանմանը։

Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել բացառիկ պայմաններում. հանդիսավոր արարողությունը կազմակերպվել էր Ֆրանսիայի Սենատում: Այս կարևոր իրադարձության ժամանակ իր ելույթում ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզին հատուկ անդրադարձ կատարեց բուհի անցած ուղուն և հպարտությամբ վերահաստատեց ֆրանկոֆոնիայի առանցքային դերը համալսարանի պատմության, ինքնության և առաքելության մեջ:

Այս նշանակալի հաղթանակի առթիվ համալսարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ն.Գ. պարոն Անրի Կյունիին: Լինելով այն դեսպանը, որը կանգնած է ՀՖՀՀ-ի հիմնադրման ակունքներում, նա շարունակում է իր անգնահատելի աջակցությունը և հենց նա էլ այս անգամ ներկայացրել է մեր համալսարանի թեկնածությունը:

Այս մրցանակը չի պատկանում միայն հաստատությանը․ այն նախևառաջ ողջ ակադեմիական համայնքինն է։ Այն արժանի գնահատականն է մեր ուսանողների, շրջանավարտների, դասախոսների և աշխատակիցների ամենօրյա նվիրումի, ովքեր համատեղ ուժերով կենսունակ են պահում և տարածում ֆրանսերենը Հայաստանում:

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more