• 2026-06-29

Շրջանավարտների գալա ընթրիք 2026

Անցյալ տարվա Gala Alumni-ի հաջողությունից հետո այս տարի ևս կազմակերպում ենք շրջանավարտների գալա ընթրիք, որը տեղի կունենա 2026թ․ հունիսի 28-ին՝ ժամը 19։00-ին, Վահագնի ռեստորանում (Vahakni Pool and Garden, Աշտարակի խճուղի 7)։

Մասնակցելով այս միջոցառմանը՝ Դուք հնարավորություն կունենաք վերագտնելու Ձեր կուրսընկերներին, հանդիպելու տարբեր տարիների մեր շրջանավարտներին, արժևորելու համատեղ նվաճումները, ստեղծելու նոր համագործակցությունների հնարավորություններ։ Սա նաև նեթվորքինգի լավ առիթ կհանդիսանա ձեզ համար, ինչպես նաև կվերհիշեք Ձեր ուսանողական տարիները և կկերտեք նոր հիշողություններ։

Ծրագրում՝

• Ելույթի խոսքեր

• Ժամանցային մաս (Quiz, Alumni battle)

• Երաժշտական հատված (երգ, երաժշտություն, պար)

և այս ամենը՝ տոնական ընթրիքի շուրջ։

Շրջանավարտները կարող են գալ իրենց զուգընկերոջ/զուգընկերուհու հետ։ Մասնակցության վճարն է 20 000 դրամ յուրաքանչյուր մասնակցի համար։

Միջոցառմանը Ձեր տեղն ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղմամբ, որից հետո կստանաք վճարման մասին տեղեկատվությունը։

 

Ուշադրություն․ տեղերը սահմանափակ են։ Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ հունիսի 5-ը՝ ժամը 23։45։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more