• 2026-06-27

Գերմաներենի դասավանդումը ԱԲ դարաշրջանում․ երկու հանդիպում՝ մանկավարժական նորարարությունների շուրջ

ՀՖՀՀ դասախոսները մասնակցել են գերմաներենը որպես օտար լեզու դասավանդելու արդի մոտեցումներին և կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառմանը նվիրված երկու կարևոր մասնագիտական միջոցառումների։

2026 թվականի մայիսի 15–17-ը ՀՖՀՀ դասախոս Հասմիկ Ղազարյանը Թբիլիսիում մասնակցել է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կազմակերպած տարածաշրջանային աշխատաժողովին, որը համախմբել էր ոլորտի մասնագետների Հարավային Կովկասի երկրներից։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունը գերմաներենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի և դիդակտիկայի վրա, ինչպես նաև կրթական գործընթացներում դրա կիրառման նոր հնարավորությունները։ Մասնակիցներին ներկայացվել են ոլորտի ժամանակակից միտումներն ու նորարարական մոտեցումները։

Հասմիկ Ղազարյանը կարևորել է նման միջազգային նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են փորձի փոխանակմանը, մասնագիտական համագործակցության խորացմանը և կրթական ժամանակակից փորձի զարգացմանը։

2026 թվականի հունիսի 13–14-ին Երևանի թիվ 6 դպրոցում անցկացվել է Հայաստանում գերմաներենի ուսուցիչների VII համագումարը՝ «Գրատախտակից մինչև արհեստական բանականություն․ գերմաներենի դասավանդումը նորովի» խորագրով։

Համագումարի ընթացքում մասնակիցները քննարկել են գերմաներենի դասավանդման արդի զարգացումները, թվայնացման և արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները։ Զեկույցներն ու աշխատարանները դարձել են մասնագիտական փորձի փոխանակման և դասավանդման նորարարական մեթոդների քննարկման կարևոր հարթակ։

Համագումարին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՖՀՀ դասախոսները։ Նազիկ Խանվելյանը, իր գիտական հետազոտության հիման վրա, վարել է աշխատարան՝ ներկայացնելով օտար լեզուների դասավանդման նորարարական մոտեցումները և կիսվելով իր մասնագիտական փորձով։

Այս միջոցառումներին ՀՖՀՀ դասախոսների մասնակցությունը ևս մեկ անգամ վկայում է համալսարանի հանձնառության մասին՝ շարունակաբար զարգացնելու դասավանդման որակը, խթանելու միջազգային համագործակցությունը և ներդնելու կրթության ոլորտի լավագույն ժամանակակից փորձը։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more