• 2026-07-11

ՀՖՀՀ և Ցյուրիխի համալսարանի եվրոպական ինտեգրմանը նվիրված ամառային դպրոցի 5-րդ թողարկում

ՀՖՀՀ-ն Ցյուրիխի համալսարանի Եվրոպական ինստիտուտի (EIZ) հետ համագործակցությամբ հաջողությամբ ամփոփեց Եվրոպական միության իրավունքին և քաղաքականությանը նվիրված ինտենսիվ ամառային դասընթացի 5-րդ թողարկումը։ Ակտիվ քննարկումներով հագեցած այս երեք շաբաթների ընթացքում անգլերենով անցկացվող ծրագիրը մասնակիցների նոր խմբին հնարավորություն ընձեռեց ուսումնասիրելու ԵՄ պատմական և ժամանակակից մարտահրավերները։

Շաբաթ 1. Եվրոպայի հիմքերը

Ծրագիրը մեկնարկեց EIZ-ի փոխտնօրեն դոկտոր Տոբիաս Բաումգարտները։ Առաջին շաբաթվա ընթացքում դրվեցին ծրագրի հիմքերը․ ուսումնասիրվեցին եվրոպական ինտեգրման պատմությունը, ԵՄ ինստիտուցիոնալ և իրավական համակարգը, ինչպես նաև միության հիմնարար արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Շաբաթ 2. Կանաչ անցում և Կենսաբազմազանություն

Երկրորդ շաբաթը նվիրված էր ԵՄ բնապահպանական քաղաքականությանը. մի թեմա, որն առավել քան արդիական է՝ հաշվի առնելով, որ այս աշնանը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել #COP17 գագաթնաժողովը: Շաբաթվա առանցքային իրադարձությունը դոկտոր Հաժար Ջամալիի հանրային դասախոսությունն էր՝ «Պահպանել կենսաբազմազանությունը. ԵՄ իրավական և քաղաքական շրջանակը» խորագրով։ Բնապահպանական կառավարման շուրջ բուռն քննարկումների առիթ դարձած այս միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կցորդ տիկին Շանտալ Ջոյս Ադելմանը:

Շաբաթ 3. Թվային կարգավորում և Փակման արարողություն

Երրորդ և վերջին շաբաթվա ընթացքում, որը վարում էր EIZ-ի ավագ հետազոտող դոկտոր Պետյա Սաքսենրյոդերը, մասնակիցները հանգամանորեն ուսումնասիրեցին ԵՄ թվային կարգավորման շրջանակը։

Ոգեշնչող դասախոսություններով լի այս երեք շաբաթներն ամփոփվեցին հավաստագրերի հանձնման արարողությամբ։ ՀՖՀՀ-ի համար մեծ պատիվ էր եզրափակիչ դասախոսությանը և հավաստագրերի հանձնմանը հյուրընկալել Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Բարբարա Բաումանին:

Խորին շնորհակալություն ենք հայտնում Ցյուրիխի համալսարանի մեր գործընկերներին, հարգարժան բանախոսներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության համար, ինչի շնորհիվ 5-րդ ծրագիրը դարձավ անչափ արդյունավետ և հագեցած:

Կհանդիպե՛նք հաջորդ տարի:

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more