• 2026-10-15

Արդյո՞ք կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական խնդիր է։

Ինչպե՞ս կարող են ընկերությունները նպաստել կենսաբազմազանության պահպանմանը, և ինչո՞ւ է այն կարևոր նաև մարդու իրավունքների տեսանկյունից։ 

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի COP17 համաժողովին ընդառաջ ՀՖՀՀ-ն կազմակերպում է «Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև» խորագրով գիտաժողովը։ 

🎙️ Գիտաժողովի ընթացքում տեղի կունենան երկու պանելային քննարկումներ՝ «Բիզնեսը և կենսաբազմազանությունը» և «Մարդու իրավունքները և կենսաբազմազանությունը» թեմաներով։ 

Ակադեմիական, իրավական և գործարար ոլորտների մասնագետները կներկայացնեն իրենց փորձն ու տեսակետները՝ անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, բիզնեսի պատասխանատվությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ 

📅 Հոկտեմբերի 15 | 10։00 - 14։00
📍 ՀՖՀՀ, Ա դահլիճ
🌐 Ֆրանսերեն - հայերեն համաժամանակյա թարգմանություն 

🔗 Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 12։00-ն՝ գրանցման հղում։ 

⚠️ Տեղերը սահմանափակ են։ Կգործի սպասման ցուցակ։ 

 Ծրագիր

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more