• 2026-09-01

ՀՖՀՀ-ն ստացել է Cambridge English Qualifications քննություններին նախապատրաստող կենտրոնի կարգավիճակ

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստացել է Cambridge English Qualifications միջազգային քննություններին նախապատրաստող կենտրոնի կարգավիճակ, որը հաստատվել է Cambridge University Press & Assessment-ի կողմից։

Cambridge English Qualifications-ը անգլերենի իմացության մակարդակը գնահատող միջազգային որակավորումների համակարգ է, որը հնարավորություն է տալիս սովորողներին հավաստելու իրենց լեզվական կարողությունները՝ կրթական և մասնագիտական նպատակներով։ 

Այս ձեռքբերումը համահունչ է ՀՖՀՀ-ի՝ բազմալեզու կրթական միջավայրի զարգացման և ուսանողների միջազգային կրթական ու մասնագիտական հեռանկարների ընդլայնման միտմանը։

Կարգավիճակը գործում է 2026 թվականի օգոստոսից մինչև 2027 թվականի հուլիսը՝ համաձայն Cambridge University Press & Assessment-ի կողմից 2026 թվականի օգոստոսի 30-ին տրամադրված հավաստագրի։

Հավաստագիր

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more