• 2021-11-17

ՀՖՀՀ-ի վիզուալ նոր ինքնությունը

2021թ-ի նոյեմբերի 17-ին ՀՖՀՀ-ի նորակառույց և ժամանակակից դահլիճում տեղի ունեցավ համալսարանի վիզուալ նոր ինքնությանն ու կայքին նվիրված միջոցառումը։ Այս միջոցառումը համախմբել էր վարչական անձնակազմին, դասախոսներին, ուսանողներին և ՀՖՀՀ-ի գործընկերներին։ Նպատակն էր վիզուալ հաղորդակցության նոր տարրերի ցուցադրումը և ՀՖՀՀ-ի նոր ռազմավարության ներկայացումը։

Այս մեկնարկը քրտնաջան աշխատանքի և ՀՖՀՀ ընտանիքի բոլոր անդամների սերտ համագործակցության  արգասիքնէ։ Արդյունքն է երկարատև քննարկումների, բանավեճերի և հանդիպումների։ Ռեկտորն սկսեց իր ելույթը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստել են այս ահռելի աշխատանքի իրականացմանը։ Նախքան նոր կայքը գործարկելը այն ներկայացվեց փոքրիկ, հետաքրքրաշարժ  հոլովակի տեսքով։

Մինչ ռազմավարության բուն ներկայացմանն անցնելը խոսքը փոխանցվեց ՀՖՀՀ-ի՝ ֆրանսերենին գերազանց տիրապետող ուսանողուհիներից մեկին, որն ընթերցեց այն անձի ուղերձը, ում աջակցությունն ու դերն անհերքելի են 20 տարի ի վեր հայ-ֆրանսիական բարեկամության վառ օրինակ հանդիսացող այս հաստատության ստեղծման պատմության  մեջ։ Նա անձամբ հրավիրված էր միջոցառմանը, սակայն համաճարակի պատճառով  չէր կարողացել ներկա գտնվել։

Բոլոր համալսարականները գիտեն նրա անունը։ Նա Անրի Կյունին է՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի համահիմնադիրը։ Ուղերձը ներկայացնում էր բոլոր խոչընդոտները, որոնց նա առերեսվել էր ժամանակին և հաղթահարել՝ հաջողելով այս նախագիծը, որն անիրական էր թվում։ Նրա համար ոգեշնչման աղբյուր են եղել հայ երիտասարդները, որոնք իրենց ապագան Հայաստանում չէին պատկերացնում, և դիպլոմը (կապ չունի, թե ինչ դիպլոմ) դիտարկում էին որպես Ֆրանսիայի մուտքի վիզա։

Ինչպես տեսնում ենք, նրա նախագիծը հաջողել է, և

21 տարի անց ՀՖՀՀ ընտանիքը համախմբվել է՝ զրուցելու ապագայից, որ համալսարանը նախատեսում է իր նոր ռազմավարությամբ։

 

Պրոֆեսոր Վենարը հպարտորեն ներկայացրեց հաստատության նոր լոգոն  «Կապույտ գիծ, դատարկ տարածություն և կարմիր գիծ, վեր աճող գծանկար, որը վերելքի խորհուրդ ունի, և ներքևում գրվածք՝ գեղեցկագույն հայոց լեզվով, որը երկրի մշակույթի խորհրդանիշն է Հայաստանում ֆրանսիական համալսարան»։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more