• 2026-11-13

Կրթությունից՝ դեպի կարիերա․ ՀՖՀՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառ 2026-ը

Նոյեմբերի 11-ին ՀՖՀՀ-ում կայացավ ամենամյա աշխատանքի տոնավաճառը, որը մեկ հարկի տակ համախմբեց ավելի քան 65 կազմակերպությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։

Միջոցառումը հնարավորություն ընձեռեց ՀՖՀՀ-ի ուսանողներին և շրջանավարտներին անմիջականորեն հանդիպելու գործատուների հետ, ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին, բացահայտելու մասնագիտական նոր հնարավորություններ և հաստատելու արժեքավոր կապեր։

Գործատուներն իրենց հերթին հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կազմակերպությունները և առկա թափուր հաստիքները, հանդիպելու ապագա մասնագետներին և բացահայտելու երիտասարդ տաղանդներ։

Միջոցառմանը պատվավոր հյուրերի շարքում էին Քսավիե Ռիշարը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդականը, և Նորին Գերազանցություն Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը՝ Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Նրանց ներկայությունն առանձնահատուկ նշանակություն հաղորդեց միջոցառմանը՝ ընդգծելով կրթության և միջազգային համագործակցության կարևորությունը։ 

Աշխատանքի տոնավաճառը ևս մեկ անգամ ընդգծեց ՀՖՀՀ-ի կարևոր առաքելություններից մեկը՝ կամուրջ ստեղծել համալսարանական կրթության և մասնագիտական աշխարհի միջև՝ նպաստելով ուսանողների մասնագիտական զարգացմանը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկեր կազմակերպություններին և մասնակիցներին՝ միջոցառման կայացման գործում ունեցած ներդրման համար։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more