• 2026-11-06

ՀՖՀՀ թիմը՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթի հաղթող

Առաջին հորիզոնական և երկու մրցանակ․ ՀՖՀՀ-ի ուսանողները լավագույն արդյունքն են գրանցել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթում։ 

Նոյեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել է դատախաղ-մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող 14 թիմեր՝ ընդհանուր 55 ուսանողներով։ ՀՖՀՀ-ն մրցույթում ներկայացված էր երեք թիմով, որոնցից երկուսը հաջողությամբ հաղթահարել են նախընտրական փուլը՝ անցնելով կիսաեզրափակիչ։ 

Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ դատախազության, Երևանի պետական համալսարանի և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցությամբ և նվիրված էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։

Դատախաղի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել գործնականում կիրառելու իրենց իրավական գիտելիքները, ներկայացնելու և պաշտպանելու իրավական փաստարկներ, ինչպես նաև ցուցադրելու մասնագիտական պատրաստվածությունն ու դատավարական հմտությունները։ 

Կիսաեզրափակիչ փուլ անցած մեր ուսանողներն են Մարիա Պետրոսյանը, Արամ Համբարձումյանը, Աննա Ներսիսյանը, Հարություն Հայրապետյանը, Անի Չիտչյանը, Անի Դարբինյանը և Արսինե Գևորգյանը։

Հարություն Հայրապետյանի, Անի Չիտչյանի, Անի Դարբինյանի և Արսինե Գևորգյանի թիմը, նախընտրական փուլում գրանցել է ամենաբարձր արդյունքը, այնուհետև հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակիչ փուլում թիմը հավաքել է 278 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Հաղթող թիմն արժանացել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի անվան հուշամեդալին, որը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

ՀՖՀՀ-ի ուսանողները նվաճել են նաև «Լավագույն հայցադիմում» անվանակարգի մրցանակը՝ գրավոր աշխատանքի համար ստանալով 272 միավոր՝ հնարավոր 300-ից։

Շնորհավորում ենք հաղթող թիմին, ինչպես նաև մրցույթին մասնակցած ուսանողներին՝ ցուցաբերած բարձր պատրաստվածության և գրանցած արդյունքների համար։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more