• 2023-04-26

Աքսելերատոր 28. հայտնի են 4-րդ հոսքի հաղթողները

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Աքսելերատոր 28 բիզնես նախագծերի ուղղորդման և զարգացման ծրագրի 4-րդ փուլի նախագծերի ներկայացումը՝ փիչինգը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց նախագծերը։ Ժյուրիի քննարկման արդյունքում ընտրվեցին 3 հաղթող նախագծեր։

Առաջին մրցանակ՝ Job advisor։ Այս նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային հարթակ, որտեղ աշխատակիցները կարող են անանուն գնահատել գործատուներին: «Այս մրցանակը գնահատականն է քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և նորարարական մտածողության, որ ներդրվել են այս նախագծի մեջ », - նշում է նախագծի հեղինակ Անժելա Խաչատրյանը։ « Ես բարձր եմ գնահատում UFAR-ի ընձեռած հնարավորությունը՝ ներկայացնելու իմ բիզնես գաղափարը, համագործակցելու համախոհ մասնագետների հետ Աքսելերատոր 28-ի շրջանակներում, իսկ մենթորի հետ աշխատանքը անհավանական փորձառություն էր ինձ համար»:

Երկրորդ մրցանակ` Yoozeet: Այն ներկայացնում է գյուղատնտեսական տարբեր մթերքներից, մրգերից, չրերից, հացահատիկից ստեղծված ուտելի սպասք (վաֆլուց և դոնդողից բաժակներ, բրնձից, հացից և պանրից ափսեներ), որը թույլ կտա ավելի մոտենալ առանց թափոնների աշխարհին։ « Աքսելատոր 28֊ն ինձ համար բացառիկ նշանակություն ունեցավ, բացի նրանից, որ զարգացրի ստարտափ գաղափարը, նաև բացահայտեցի իմ գաղափարի ուժեղ և թույլ կողմերը»,- խոստովանում է Յուզիթ նախագծի հեղինակ Լիլիթ Գիշյանը։

Երրորդ մրցանակ՝ Paris: Այն ենթադրում է ֆրանսիական ներառական փուռ-սրճարան Գյումրիում։ Նախագծի նպատակն է ստեղծել փոքր Ֆրանսիա Գյումրիում՝ հայ և ֆրանսիացի ժողովրդի կապը ամրապնդելու, փարիզյան կրուասանի բույրը Գյումրիում վերապրելու համար։

Աքսելերատոր 28 ծրագրի մասնակիցներից Արշակն էլ ներկայացրել էր Նեկտարիան վիտամինադեղորայքային մեղրի արտադրության նախագիծը: Թեև նախագիծը մրցանակային տեղ չշահեց, բայց ըստ Արշակի խոսքերի՝ մասնակցությունն իսկապես օգտակար էր գաղափարը զարգացնելու համար․«Աքսելերատոր 28-ը ոչ միայն աքսելերացիոն, այլև ճանաչողական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու բիզնես աշխարհի գաղտնիքները, ձեռք բերելու մի շարք հմտություններ, ստանալու մասնագիտական խորհուրդներ և ամենակարևորը՝ ծանոթանալու մարդկանց՝ Հայաստանի տարբեր մարզերից»։

ՀՖՀՀ-ի Աքսելերատոր 28-ը շարունակում է աջակցել ձեռնարկատերերին՝ տրամադրելով նրանց մասնագիտական ​​խորհրդատվություն և ցանցային հնարավորություններ իրենց բիզնես նախագծերի համար: 4-րդ հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց Հայաստանում ձեռնարկատիրական համայնքի կենսունակությունն ու դինամիզմը։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more