-
Ամսաթիվ
2023-06-05
«Ոսկե սերմեր» կրթամրցանակի շնորհում. հարգել հիշատակը և խրախուսել ուսանողներին
Հունիսի 5-ին տեղի ունեցավ Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակների հանձնման հուզիչ արարողությունը, որը կազմակերպել էր «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցաբար։
Թեկնածու ուսանողներից որպես մրցանակակիր ընտրվել էին 4-ը՝ Ռազմիկ Ղաբանյանը, Արամ Հակոբյանը, Սիրեկան Աբրահամյանը և Հրայր Մելքոնյանը։ Ֆինանսական այս աջակցությունը միջոց էր պարգևատրելու նրանց անցած ճանապարհի, մոտիվացիայի և ներգրավվածության համար և ոգևորելու ուսումնական և մասնագիտական ապագայի հարցում։
Միջոցառման ընթացքում Շանթի ծնողները՝ Գուրգեն և Էլեն Նավոյանները, նշեցին իրենց համար այս մրցանակի հիմքում դրված գաղափարների կարևորությունը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով ծրագրի նշանաբանը․ « Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք »։ Նավոյանները մասնակիցներին նվիրեցին «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որում ժողովված են Շանթի մտքերն ու զգացմունքները։
ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին իր խոսքում շեշտեց, որ այս կրթամրցանակը չի սահմանափակվում միայն ֆինանսական աջակցությամբ, այն առաջին հերթին պատասխանատվություն է, որ դնում ենք մրցանակակիրների ուսերին. « Այսուհետ դուք պարտավոր եք միայն հաջողություններ գրանցել ձեր ուսումնառության մեջ և կարիերայում՝ հավատարիմ մնալով Շանթ Նավոյանի արժեքներին ու բարձր պահելով նրա հիշատակը »։
Հիշեցնենք, որ այս կրթամրցանակի ծրագիրը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի և պատերազմում զոհված մյուս բոլոր ուսանողների լուսավոր հիշատակին։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
-
Ամսաթիվ
2026-11-17
-
Views
...
-
Share
-
-
Erasmus+ ծրագրի շրջանակում պրակտիկայի մրցույթ՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում
-
Ամսաթիվ
2026-11-16
-
Views
...
-
Share
-
-
Սաարլանդի համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Բակալավր 3–րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-16
-
Views
...
-
Share
-
-
Կրթությունից՝ դեպի կարիերա․ ՀՖՀՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառ 2026-ը
-
Ամսաթիվ
2026-11-13
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
Անչափահասների իրավունքների պաշտպանությունն ու արդարադատությունը․ ֆրանսիական փորձի մասին՝ ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ թիմը՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթի հաղթող
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Մագիստրատուրա 1-ին կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (3-րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-