• 2023-12-12

Design thinking աշխատարան

Դեկտեմբերի 2-ին Աքսելերատոր 28-ի շրջանակում տեղի ունեցավ Design thinking աշխատարանը, որը վարում էր Գալաքսի ընկերությունների խմբի ռազմավարության և ինովացիայի գծով տնօրեն Էդգար Կարապետյանը։

Հինգ ժամ տևողությամբ աշխատարանը համախմբեց վեց մոտիվացված թիմերի՝ կազմված ՀՖՀՀ-ի և այլ հաստատությունների ուսանողներից, դասախոսներից ու ձեռարկատերերից։

Նախագծային մտածողության մեթոդը թույլ տվեց նրանց ավելի լավ բացահայտել, հասկանալ և լուծել բիզնեսի և հաճախորդների իրական խնդիրները՝ կատարելով մի շարք փոխգործուն առաջադրանքներ:

Աշխատարանի վերջում Ժյուրիի քննարկման արդյունքում հաղթող ճանաչվեց Colock նախագիծը։ Նախագիծը ներկայացնում է մարզաբնակ ուսանողների համար հավելված, որը  վերջիններիս օգնում է գտնելու նախընտրելի վարձավճարով բնակարան և սենյակակից, խնայելու  ժամանակ, գումար և էներգիա։ «Հավելվածը կոչվում է Colock` մի քանի բառերի համադրություն` colocataire, co+clock, co+lock, որոնք արտացոլում են համատեղ բնակարան/ ժամանակ/ անվտանգություն գաղափարները: Ապագայում թիմը  նախատեսում է ընդլայնել հավելվածը աշխարհագրական և ֆունկցիոնալ առումով»,- նշում է Գոհարը։ Նա նաև հավելում է․ «Աշխատարանի ընթացքում Էդգար Կարապետյանի կողմից ստացանք էական գիտելիքներ Design Thinking-ի մասին, որը մենք թեստավորեցինք, և ինչը թույլ կտա մեզ ավելի հստակ սահմանել մեր հետագա քայլերը։ Շնորհակալություն Էդգար Կարապետյանին իր արժեքավոր օգնության համար»։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more