• 2024-01-24

« Ոսկե սերմեր » կրթամրցանակ

« Շանթ - Դելտա Նավոյան » բարեգործական հիմնադրամը, ոգեշնչվելով «Հայ ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի երախտիքի և հարգանքի « Ոսկե սերմեր » կրթամրցանակի գաղափարով, Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) հայտարարում է « Ոսկե սերմեր » կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի լուսավոր հիշատակին։ 

« Ոսկե սերմեր. երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ » ծրագրի նպատակը անվանակիր կրթամրցանակներով ուսանողների կրթամշակութային հաջողությունները խրախուսելը և երիտասարդներին հայրենասեր հերոսների օրինակներ ներկայացնելն է։ « Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք », սա է « Ոսկե սերմեր » ծրագրի նշանաբանը։ 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ 

Կրթամրցանակին կարող են դիմել ՀՖՀՀ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի այն ուսանողները, ում տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին). 

.  առաջադիմություն (նախորդ ուսումնական տարվա ՄՈԳ-ը պետք է լինի 12-ից բարձր),

.  գիտական ակտիվություն,

.  Շանթի հայրենասիրության ճանաչում, համախոհություն, 

.  ՀՖՀՀ-ի մյուս հերոսներ Արտակի, Դավիթի, Արեգի, Պարգևի, Աբգարի, Սուրենի, Գ․ Յուրիի, Հարությունի, Վահեի, Գևորգի, Արմենի, Հ․ Յուրիի հայրենասիրության ճանաչում,  համախոհություն, 

.  քաղաքացիական հանձնառություն (կամավորական աշխատանք, հասարակական ակտիվություն), 

.  կարգապահություն (ուսանողի վերաբերյալ ՀՖՀՀ-ի կարգապահական հանձնաժողովում կայացված որոշման բացակայություն)։  

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ 

Հետաքրքրված ուսանողները պետք է մինչև 2024 թ. մարտի 31-ը elen.navoyan76@gmail.com էլ. հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը․ 

  • CV, 
  • մոտիվացիոն նամակ, 

մասնագիտական հաջողությունների մասին վկայող փաստաթղթեր։ 

 
Կրթամրցանակակրի ընտրության պատշաճ ընթացքը կկազմակերպի ժյուրին, որը բաղկացած է համալսարանի դասախոսներից, փորձագետներից, Շանթի ընտանիքի, բարերարների և « Շանթ - Դելտա Նավոյան » բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներից:  

Չափորոշիչների և կազմակերպչական հարցերի համար խնդրում ենք դիմել Էլեն և Գուրգեն Նավոյաններին հետևյալ կոնտակտային տվյալների միջոցով`  elen.navoyan76@gmail.comnavoyan.gurgen77@mail.ru, 091235131, 077861155։ 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more