• 2024-01-25

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 2024 Թ․

Այն ուսանողները, որոնք 2023-2024թթ․ ուսամնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում իրավունք են ունեցել, սակայն չեն դիմել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ «Համալսարան») կողմից ուսման վարձի փոխհատուցման /զեղչի/ տրամադրման համար կամ Համալսարանում ուսումնառությունը վերականգնել են համապատասխան դիմումները 1-ին կիսամյակի ընթացքում ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո, ինչպես նաև 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ընթացքում դիմած ուսանողներին անհարաժեշտ է Համալսարանի կողմից ուսման վարձի փոխհատուցման /զեղչի/ տրամադրման համար մինչև 2023-2024թ․–ի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասերի մեկնարկին հաջորդող 4-րդ շաբաթվա ավարտը` 2024 թ․ փետրվարի 17-ը, մինչև՝ 23:59-ը դիմումին կից Համալսարանին ներկայացնել սույն ցանկում խմբերից մեկի/մի քանիսի համար նախատեսված ներոգրյալ փաստաթղթերը։  

-  ԻԿՄ ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_ima@ufar.am հասցեին

-  Իրավաբանության ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերն ուղարկում են ap_droit@ufar.am հասցեին

-  Կառավարման ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_gestion@ufar.am հասցեին

-  Մարքեթինգի ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերն ուղարկում են ap_marketing@ufar.am հասցեին

-  Ֆինանսների ֆակուլտետի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_finances@ufar.am հասցեին

-  Մագիստրատուրայի ուսանողները դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է ուղարկեն ap_master@ufar.am հասցեին

Համալսարանի կողմից զեղչի տրամադրման ընդհանուր դիմում - 2-րդ կիսամյակ

Փաստաթղթերի ցանկ՝ Համալսարանի կողմից զեղչերի տրամադրում

Պետության կողմից զեղչի տրամադրման ընդհանուր դիմում - 2-րդ կիսամյակ 

Փաստաթղթերի ցանկ Պետության կողմից զեղչերի տրամադրում

Դիմումները և ուղեկցող փաստաթղթերն ընդունվում են ՄԻԱՅՆ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումները ձեռագիր կամ  էլեկտրոնային տարբերակով լրացնելուց հետո անհրաժեշտ է ստորագրել և լուսածրված (scan) տարբերակն ու ուղեկցող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել ՄԵԿ ֆայլով։

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more