• 2024-10-12

Ֆրանկոֆեստը և Գոնկուր մրցանակի ժամանումը Հայաստան

Հոկտեմբերի 12-ին Newmag-ը Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, «Ազնավուր» հիմնադրամի, AUF Հայաստանի և ՀՖՀՀ-ի հետ համատեղ կազմակերպել էր «Francofest»-ի երկրորդ թողարկումը՝ նվիրված ֆրանսիական գրականությանը, մշակույթին և գիտելիքներին: Փառատոնի բացումը տեղի ունեցավ նշանակալի իրադարձությամբ՝ Հայաստանում Գոնկուրի ազգային ժյուրի ստեղծելու մասին Գոնկուրի ակադեմիայի հայտարարությամբ պատվիրակ Ֆրանսուազա Ռոսինոյի և փիլիսոփա, գրող Պասկալ Բրուկների կողմից: Երկար բանակցություններից հետո այս ծրագիրն իրականություն դարձավ Newmag-ի, Ֆրանսիական ինստիտուտի և ՀՖՀՀ-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Փառատոնի ժամանակ ներկայացվեց Գոնկուրի հայաստանյան ժյուրին, որի կազմում ընդգրկված են նաև ՀՖՀՀ-ի 10 ուսանողներ: Նրանց առաքելությունը կլինի կարդալ Գոնկուր ակադեմիայի կողմից ընտրված ութ հաղթողների ստեղծագործությունները, և սեփական թեկնածուին առաջադրել: Միանալով 8000 այլ միջազգային ուսանողների՝ հայ երիտասարդները հնարավորություն կունենան ընդլայնելու իրենց գրական հորիզոնները և խորասուզվելու համաշխարհային գրական ճաշակի բազմազանության մեջ: Հաղթողի անունը հայտնի կդառնա մարտին՝ Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում։ Ընտրված ստեղծագործությունը հայերեն կթարգմանվի Newmag-ի կողմից, իսկ հեղինակը կհրավիրվի Ֆրանկոֆեստի հաջորդ թողարկմանը։

Գոնկուրի ժամանումը Հայաստան խորհրդանշական և քաղաքական քայլ է։ Հայաստանը 39-րդ երկիրն է, որ միացավ Գոնկուր մրցանակի Ազգային ժյուրիներին: Մի մրցանակ, որ մշակութային փոխանակման և գրականության խթանման խորհրդանիշ է։

Գեղեցիկ ավանդույթ է ստեղծվում, և ՀՖՀՀ-ն ուրախ է, որ ֆրանսահայ այս գրական իրադարձության մաս է կազմում:

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more