• 2024-11-07

Այց ՀՀ ԿԲ դրամի թանգարան

Հոկտեմբերի 23-ին ՀՖՀՀ կառավաման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները «Բանկ և ֆինանսական շուկաներ» առարկայի շրջանակում՝ նշյալ առարկայի դասախոս տիկին Լուսինե Մինասյանի նախաձեռնությամբ, ուսումնական այց ունեցան ՀՀ ԿԲ դրամի թանգարան։

Այցի առաջին հատվածում ծանոթացան դրամի ստեղծման, զարգացման պատմությանը մ․թ․ա․-ից մինչև մեր օրեր, թողարկման առանձնահատկություններին, դրամի պաշտպանվածության և ճանաչման յուրահատկություններին։

Երկրորդ հատվածը ներառում էր դասախոսություններ ՀՀ ԿԲ գործառույթների, ֆինանսական շուկաների, ֆինանսական կայունության, տնտեսական հետազոտությունների վարչության կողմից կատարված հետազոտությունների մեթոդական և կիրառական հատվածների, կրիպտոակտիվների զարգացման, ինչպես նաև ԿԲ վիրտուալ արժույթների CBC-ների շուկա մտնելու հնարավոր զարգացումների վերաբերյալ։

Ուսանողների համար շատ կարևեր են նման այցերը տեսական գիտելիքներն ավելի ամուր հենքի վրա դնելու առումով։ Շնորհակալություն տիկին Մինասյանին նախաձեռնության, իսկ CBA Visitor Center of Dilijan / ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնին հյուընկալության և արդիական թեմաների վերաբերյալ քննարկումների համար։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more