
-
Ամսաթիվ
2025-03-07
Կանայք և առաջնորդությունը․ նորարարություն հանուն ապագայի
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՖՀՀ-ն կազմակերպում է կին առաջնորդներին նվիրված իր պանելային քննարկման 4-րդ թողարկումը։ Այս հետաքրքիր միջոցառումը կբացահայտի ՀՖՀՀ-ի կին շրջանավարտներին, ովքեր կարևոր դեր ունեն այնպիսի նորարարական ոլորտներում, ինչպիսիք են մարքեթինգը, բլոկչեյնը, կրիպտոարժույթները, տեխնոլոգիաները և սոցիալական նախաձեռնությունները:
Հետաքրքրաշարժ քննարկում կին առաջնորդների հետ։
Այս պանելային քննարկումը բացառիկ հնարավորություն է՝ լսելու ոգեշնչող պատմություններ, բացահայտելու այն մարտահրավերները, որոնց բախվել են այս կանայք և հասկանալու նրանց ապագայի տեսլականը: Նրանք կկիսվեն իրենց փորձով, հաջողություններով, ինչպես նաև իրենց կարիերայի ընթացքում քաղած դասերով:
Բանախոսներ՝
Դոկտոր Լիլիթ Ճուղուրյան, 2006թ․-ի մարքեթինգի բակալավրի և 2008թ.-ի միջազգային գործարարության մագիստրատուրայի շրջանավարտ։ 2009 թվականից առ այսօր ձեռներեց, միջազգային էքսպերտ բիզնեսի և մարքեթինգի ոլորտում։ Թվով 22 մասնագիտական վերապատրաստման դասընթացների հեղինակ և բիզնեսի ոլորտում 16 միջազգային մրցանակների դափնեկիր։ Լիլիթը ղեկավարում է իր կողմից հիմնադրված Ակադեմիկա կրթական հաստատությունը Դուբայում և ներառված է Միջին Արևելքի ավիացիայի ոլորտում 10 առաջատար կանանց ցանկում։ Նրա կարիերան նպատակասլացության, նորարարությունների և կրթության փոխակերպող ուժի մասին է։
Լիլիթ Շախուլյան, իրավունքի մագիստրատուրայի 2012թ.-ի շրջանավարտ։ Լիլիթն ունի հարուստ մասնագիտական փորձ ինչպես իրավաբանական խորհրդատվական, այնպես էլ ՏՏ անվտանգության ոլորտում, իսկ 2020 թվականից հանդիսանում է Safe YOU հավելվածի և Impact Innovations Institute-ի գործառնական հարցերով տնօրենը։ Նա առաջնորդում է Safe YOU ինովացիոն հարթակի զարգացման և տարածման գործընթացներն, ինչպես նաև գենդերային հավասարության ամրապնդմանը, Հայաստանում կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացմանն ու իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։
Դիանա Պարտիզպանյան, մարքեթինգի ֆակուլտետի 2018թ. շրջանավարտ։ Դիանան ունի հարուստ փորձ տեխնոլոգիական ոլորտում և այժմ աշխատում է որպես DeFi նախագծերի ղեկավար Fastex-ում ։ Նրա գործունեությունը ծավալվում է Web3 և բլոկչեյն լուծումների, ապակենտրոնացված տեխնոլոգիաների շրջանակում։
Մոդերատոր՝
ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր Սալվա Նակուզի
📅 Օր․ 7-ը մարտի 2025թ․, 19։00
📍 Վայր․ ՀՖՀՀ, Ա դահլիճ
💬 Լեզու․ հայերեն (ֆրանսերեն համաժամանակյա թարգմանությամբ)
🔗 Գրանցումը․ այստեղ
Սիրով կսպասենք ամենքիդ։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
«Միջազգային հանրային և քրեական իրավունք». մագիստրոսական նոր ծրագիր ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2025-07-19
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելություն բակալավր 2025․ արդյունքներ
-
Ամսաթիվ
2025-07-04
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննություններ - պատասխաններ
-
Ամսաթիվ
2025-06-18
-
Views
...
-
Share
-
-
«ԱԲ-ն հօգուտ հանրության» աշխատարան և hաքաթոն ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2025-06-16
-
Views
...
-
Share
-
-
Կանաչ ՏՏ-ի վերաբերյալ խորհումներ Հայաստանյան բարձրագույն կրթության ոլորտում․ ՀՖՀՀ-ն AIM կոնգրեսում
-
Ամսաթիվ
2025-06-10
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2025-06-09
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննությունների ժամանակացույց 2025
-
Ամսաթիվ
2025-06-06
-
Views
...
-
Share
-
-
Cyber4AM․ Աշխատաժողով կիբերանվտանգության միկրո-որակավորումների վերաբերյալ
-
Ամսաթիվ
2025-06-05
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2025-06-04
-
Views
...
-
Share
-
-
Շահիր մինչև 500 000 դրամ կրթաթոշակ
-
Ամսաթիվ
2025-05-11
-
Views
...
-
Share
-