• 2025-04-13

Ֆրանկոֆոն դատախաղի 2025թ.-ի թողարկում․ հաղթողները պրակտիկա կանցնեն Ֆրանսիայում

ՀՖՀՀ-ում ապրիլի 8-ին կայացավ Մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 2025թ․ թողարկումը։

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ համագործակցությամբ կազմակերպված այս մրցույթը բացահայտում է մեր ուսանողների և շրջանավարտների գիտելիքիները մարդու իրավունքներին հարող հիմնական թեմաների շուրջ:

Այս տարվա դատախաղ-մրցույթը վերաբերում էր խոսքի ազատությանը և այն սահմանափակումներին, որոնք հնարավոր է կիրառել դրա նկատմամբ՝ Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի տեսանկյունից։

Հաղթող թիմի մրցանակը շնորհվեց Thémis-ին՝ ի դեմս Միլենա Թադևոսյանի և Եվա Վարդանյանի, լավագույն հռետորի մրցանակը` Միլենա Բաբայանին՝ Veritas թիմից, իսկ  լավագույն գրավոր դիրքորոշման համար պարգևատրվեցին Արտավազդ Գանջալյանը և Լուիզա Աղաջանյանը՝ Droit et Vérité թիմից։ 

Լավագույն հռետորը և երկրորդ լավագույն հռետորը  հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Մոնպելյեում։

ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանների ակադեմիայի ներկայացուցիչները ևս մրցանակներ հանձնեցին հաղթողներին։

Հատուկ շնորհակալություն Մոնպելյեի փաստաբանների պալատի նախագահ պարոն Լաֆոնին, որն այս թողարկման հանձնաժողովի նախագահն էր, ինչպես նաև Մոնպելյե քաղաքի փաստաբանական պալատի և Մարդու իրավունքների ինստիտուտի բոլոր ներկայացուցիչներին այս առիթով Հայաստան գալու համար:

Շնորհակալություն նաև բոլոր մասնակիցներին իրենց ներգրավվածության և ջանքերի համար, հանձնաժողովի անդամներին, մեր գործընկերներին, կամավորներին և հանդիսատեսին այս գեղեցիկ մրցույթի հաջողությանը նպաստելու համար։

Մինչ հաջորդ հանդիպում։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more