• 2025-04-21

Աշխարհի խաթարված կարգը. Ժիլ Կեպելը ՀՖՀՀ-ում

2025թ.-ի ապրիլի 17-ին ՀՖՀՀ-ն պատիվ ունեցավ հյուրընկալելու պրոֆեսոր Ժիլ Կեպելին՝ «Աշխարհի կարգի խաթարումը․ հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրություն» վերնագրով բացառիկ դասախոսությամբ։

Որպես Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի ճանաչված մասնագետ՝ պրոֆեսոր Կեպելը ներկայացրեց խորքային ու լուսաբանող վերլուծություն՝ նվիրված մեր ժամանակների գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին։ Դահլիճը լեփ-լեցուն էր. ներկա էին ոչ միայն ՀՖՀՀ-ի ուսանողներ, դասախոսներ և վարչական աշխատակիցներ, այլև մեր գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։

Ներկաների թվում էին նաև արաբագետներ այլ բուհերից, մասնագետներ, ովքեր սովորել են հենց պրոֆեսոր Կեպելի հեղինակած գրքերով։ Նրանց ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց հյուրի գիտական հեղինակությունը և նրա վերլուծությունների նկատմամբ մեծ հետաքրքրվածությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում։

Հանդիպումը վարեց  ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին։ Այն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանի փուլով, որին հաջորդեց համալսարանի պատվավոր հուշագրքի ստորագրումը պրոֆեսոր Կեպելի կողմից։

ՀՖՀՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում պրոֆեսոր Ժիլ Կեպելին իր փայլուն ելույթի համար, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտին և Ֆրանսիայի դեսպանատանը համագործակցության և աջակցության համար։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more