-
Ամսաթիվ
2025-06-10
Կանաչ ՏՏ-ի վերաբերյալ խորհումներ Հայաստանյան բարձրագույն կրթության ոլորտում․ ՀՖՀՀ-ն AIM կոնգրեսում
ՀՖՀՀ-ի կառավարման գիտությունների դասախոս-հետազոտող Էլեն Գրիգորյանը մասնակցել է Տեղեկատվություն և կառավարում ասոցիացիայի (AIM) միջազգային 30-րդ կոնգրեսին, որը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 21-23-ը Լիոնում։ «Տեղեկատվական համակարգերի զարգացումն ու հեռանկարները անցումային փուլում գտնվող կազմակերպություններում և հասարակություններում» թեմայով կազմակերպված այս միջոցառումն համախմբել էր տեղեկատվական համակարգերի ոլորտի հետազոտողների, փորձագետների և մասնագետների։
Էլեն Գրիգորյանի «Memex-ից դեպի կանաչ ՏՏ. TAM մոդելի հիման վրա ուսանողների վերաբերմունքի ուսումնասիրություն հայաստանյան համատեքստում» խորագրով հոդվածը գերազանց գնահատականի է արժանացել․ 8,05/10։
Հոդվածը համահեղինակել են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի iaelyon բիզնես դպրոցին կից գործող Մագելան լաբորատորիայի տնօրեն, պրոֆեսոր Ժան-Ֆաբրիս Լըբրատին և նույն համալսարանի դոցենտ Կատիա Լոբրը։ Հոդվածը բացահայտում է հայաստանյան ուսանողների վերաբերմունքը՝ համալսարանական միջավայրում կանաչ ՏՏ-ի կիրառման հանդեպ՝ օգտագործելով տեխնոլոգիաների ընդունման մոդելը (TAM)։
Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՖՀՀ հինգ ֆակուլտետների առաջին կուրսի 207 ուսանողների մասնակցությամբ։ Արդյունքները ցույց են տալիս, որ թեև ուսանողները դեռևս սահմանափակ պատկերացում ունեն կանաչ ՏՏ-ի մասին, նրանց մոտ նկատվում է հետաքրքրություն թեմայի նկատմամբ։ Նրանց վերաբերմունքը դրական էր, նման տեխնոլոգիաների կիրառման հարցում, միևնույն ժամանակ նկատվում էր անորոշության զգացում դրանց գործնական օգուտների հարցում։ Սա ընդգծում է իրազեկման միջոցառումների անհրաժեշտությունը համալսարանում։
Այս գիտական ներդրումը համահունչ է տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու և կայուն կիրառման վերաբերյալ ընթացիկ քննարկումներին, հատկապես՝ Հայաստանի դեպքում, որի առջև ծառացած են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ էկոլոգիական մարտահրավերներ։
Էլեն Գրիգորյանի մասնակցությունը ֆրանկոֆոն ակադեմիական այս կարևորագույն միջոցառմանը վկայում է ՀՖՀՀ-ի ներգրավվածությունը կայուն տեղեկատվական համակարգերի ոլորտում և ամրապնդում է համալսարանի գիտական ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։
🔗 Լրացուցիչ տեղեկատվություն AIM 2025 կոնգրեսի մասին՝ https://aim2025.sciencesconf.org
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Անչափահասների իրավունքների պաշտպանությունն ու արդարադատությունը․ ֆրանսիական փորձի մասին՝ ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ թիմը՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթի հաղթող
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (3-րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Մագիստրատուրա 1-ին կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ում շնորհվեց Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակը
-
Ամսաթիվ
2026-11-03
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողուհին՝ միջազգային քննարկման խոսնակ
-
Ամսաթիվ
2026-10-28
-
Views
...
-
Share
-
-
«Կենսաբազմազանության որմնանկար»՝ գիտությունից մինչև ստեղծարարություն․ աշխատարան COP 17-ի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-27
-
Views
...
-
Share
-
-
Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև
-
Ամսաթիվ
2026-10-16
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-04
-
Views
...
-
Share
-